Լրահոս
Օրվա լրահոսը

Խոպանչիների մասին օրենքի պատճառով հայ շինարարից չեն հրաժարվի (Տեսանյութ)

Մայիս 07,2015 14:28

Սուր քննադատությունների արժանացած «Եկամտահարկի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունն, ըստ որի առաջարկվում է 13 % հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, «Հայաստանի հանրապետական գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ, «թյուրըմբռնումների» տեղիք է տվել: Տնտեսագետը գտնում է, որ այս օրենքը կարող է նպաստել  շինարարական ընկերությունների զարգացմանը եւ բացի այդ խոպանչիների համար շատ ավելի ապահով պայմաններ է առաջարկում:

Նրա խոսքերով, վերջերս Շիրակի մարզում մի շինընկերություն իր ողջ տեխնիկայով ու աշխատուժով տեղափոխվել է Ռուսաստան:

Պարոն Մակարյանի խոսքերով, օրենքը սխալ է մեկնաբանվում, ինչի հետեւանքով էլ այդպիսի աղմուկ է բարձրացել. «ԵՏՄ-ի մեջ մտնելով ասում է, աշխատուժի ազատ տեղաշարժ, կապիտալի տեղաշարժ, ապրանքների տեղաշարժ, հիմա` ծառայությունը ապրանքի տեսակ է, եթե հայկական ընկերությունը նույն շրջանակում մատուցում է իր ծառայությունը, այստեղ որեւէ կոնֆլիկտ չկա շահերի բախման առումով»:

Հարցին, թե օրենքի այդպիսի պահանջով արդյոք հայ աշխատողներից չեն հրաժարվի եւ կնախընտրեն ազգությամբ տաջիկ, ուզբեկ եւ այլ աշխատուժ, պարոն Մակարյանն ասաց, որ նման խնդիր չի կարող առաջանալ, քանի որ հայկական ընկերությունն այստեղ է գրանցված եւ այստեղ ընդունում է աշխատանքի, Հայաստանում աշխատանքային պայմանագիր է ստորագրում»:

Պարոն Մակարյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե օրենքի դաշտում աշխատելով հնարավո՞ր է հայ աշխատուժն ավելի ցածր վարձատրվի, հաշվի առնելով, որ միջնորդ ընկերություններ են լինելու եւ նրանց էլ պետք է գումար բաժին հանվի, Գագիկ Մակարյանն ասաց, որ մեր շինարարներն իրենց աշխատանքի գինը գիտեն եւ չեն համաձայնի ավելի ցածր վարձատրությամբ աշխատել եւ բացի այդ, եթե, նույնիսկ գումարները մի փոքր էլ նվազեն, նոր պայմանները շատ ավելի լավ երաշխիքներ են սահմանում աշխատանքային նպատակով ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համար` ապահովագրություն, աշխատանքային պայմանագրով ֆիքսված մի շարք առավելություններ, որոնք մինչ այդ խոպանչիները չէին ունենում:
Պարոն Մակարյանը փոփոխված օրենքում ռիսկեր չի տեսնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031