«Կրոնի տեսանկյունից Ադրբեջանում կա կայունություն, այդ պատճառով ինչ-որ խմբավորումների կամ հոսանքների կողմից Եվրոպական խաղերի ձախողման հնարավորությունը հավասար է զրոյի»,- այս մասին, ըստ Day.az-ի հայտարարել է, Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին:
Գուրբանլին նաեւ ընդգծել է, թե Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար պատմական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական նշանակություն ունեն. «Այն հանգամանքով, որ այս խաղերը առաջին անգամ անցկացվելու են Ադրբեջանում, պետք է հպարտանա յուրաքանչյուր քաղաքացի: Առաջին Եվրոպական խաղերի անցկացումը հենց մեր երկրում, գաղափարական հարված է այն շրջանակներին, որոնք չեն սիրում մեզ, ինչպես նաեւ՝ Հայաստանին եւ հայկական լոբբիին»:
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով՝ այդ երկրում չկան խմբավորումներ, հոսանքներ, որոնք կարող են երկրի ներքին կայունությունը խախտել. «Եվրոպական խաղերը բարձր մակարդակով կանցկացվեն եւ այդ միջոցառումները խափանելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ