«Նա իրավունք ունի պահանջելու, քանի որ նա կռվել է մեր հայրենիքի ազատագրման համար»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ճի՞շտ է համարում Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկումը, այսպես պատասխանեց «Հրազդան» ռազմագործողության համահեղինակ, պաշտպանության նախարարի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը: Պարոն Դալիբալթայանը նշեց, թե այլ բան է՝ ինչպես է նաև այդ պահանջը ներկայացնում:
Պարոն Դալիբալթայանը հորդորեց իրեն չներքաշել քաղաքականության մեջ, քանի որ ոչ նախագահ է ուզում դառնալ, ոչ ներքաշվել քաղաքականության մեջ. «Ես զինվորական եմ, իսկ այդ մարդիկ իշխանություն են ուզում: Պետք է քիչ մտածել իշխանության համար, այլ շատ բան անել, որ այս իշխանությունը լինի պինդ և իր ժողովրդի անվտանգության համար մտածի»:
Մեր այն դիտարկմանը, բայց Ժիրայր Սեֆիլյանը պատերազմել է հանուն հայրենիքի ազատագրման՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, պարոն Դալիբալթայանը արձագանքեց. «Կռվել է, դրա համար էլ բաց են թողել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ