Լրահոս
Օրվա լրահոսը

Ում համար է խոպանչիների հարկման օրինագիծը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 07,2015 12:34

Կառավարությունը «Եկամտային հարկի մասին» օրենքով առաջարկում է 13 տոկոս եկամտային հարկ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս եւ իրականացնում են շինաշխատանքներ։ Ըստ կառավարության՝ դրա նպատակն է խթանել շինաշխատանքների արտահանումը ՀՀ-ից եւ ստեղծել մեխանիզմներ, որ արտագնա աշխատանքներ իրականացնոդ ՀՀ քաղաքացիները ստանան օրինական ձեւակերպում, եւ նրանց եկամուտներից ստացված հարկերը ուղղորդվեն ՀՀ բյուջե։

«Շահութահարկի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնցով 5 տոկոս շահութահարկ կսահմանվի այն գործատուների համար, որոնց ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից։

Կառավարությունը համոզում է՝ մեր հայրենակիցները կատարում են արտերկրում շինարարական աշխատանքներ, սակայն մեր երկրում որեւէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող, իսկ օրենքի փոփոխությամբ՝ նրանք կկարողանան գրանցում ստանալ ՀՀ համապատասխան գործատուի մոտ, այդ դեպքում՝ տվյալ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը։

Բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տվյալ պետությանն են մուծում եկամտահարկ, օրենքի փոփոխությամբ՝ եկամտահարկը կգանձվի միայն մեր երկրում, իսկ Ռուսաստանում գանձումից այդ քաղաքացիները կազատվեն։ Բնականաբար նման պարզաբանումը չգոհացրեց հանրությանն ու պատգամավորներին:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031