Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արաքս Մանսուրյանը որեւէ բանի չի սպասում

Մայիս 07,2015 19:00

Մեծանուն Գոհար Գասպարյանը դեռեւս 1980-ականների վերջերին մի առիթով Արաքս Մանսուրյանին ասել էր, թե բացառության կարգով նրան կարելի է շնորհել միանգամից ժողովրդականի կոչում: Անցել է ավելի քան 25 տարի, սակայն այդ ընթացքում Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի, ապա վոկալիստներ կրթող բարձրակարգ մանկավարժ Արաքս Մանսուրյանը չի ստացել նույնիսկ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում…

Պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Կոմիտասի հուշամեդալով միայն:
1993թ. Լիոնի օպերային թատրոնի տնօրեն Բրոսմանի նախաձեռնությամբ թողարկվել է Արաքս Մանսուրյանի միակ՝ կոմիտասյան CD-ն: Շուրջ 20 տարի Ավստրալիայում բնակվող եւ ստեղծագործող երգչուհին տարիներ շարունակ կրթում է այլազգի վոկալիստների՝ հենց Կոմիտասի երկերով: Ի դեպ, «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի 6 երգիչների թվում նրա ուսանողուհին է՝ Մերի Ջին Օ Դոհերթին:
Իր որոշ կոլեգաների նման տիկին Մանսուրյանը չի թաքցնում, թե կոչումն իրեն չի հուզում: Դիտարկմանը՝ առաջիկայում նրա երկու՝ ծննդյան եւ բեմական-ստեղծագործական 45-ամյա հոբելյանների առիթով գուցե հիշե՞ն կոչում շնորհելու մասին, Արաքս Մանսուրյանի պատասխանը հակիրճ էր՝ «ես չեմ սպասում որեւէ բանի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մանե says:

    Ամոթ է, անգամ ռաբիս, անգրագետ երգիչներին կոչում են շռայլում, իսկ այդ հանրաճանաչ տիկնոջը՝ ոչ: Շատ եք ուշացրել: Այո, թող գրագետ ջահելներին էլ կոչումներ տրվեն, բայց այդ կնոջը վաղուց պետք է տրվեր:

  2. Աննա says:

    Ցավոք,մշակութային և բարոյական անկման այս ծանր օրերին մեկը կոչում է պոկում,մյուսը մեդալ է փախցնում և այլն:Եվ եթե ռաբիս երգիչներին պատվավոր կոչումներ են շռայլում,Սասուն Պասկևիչյանին շնորհում են ժողովրդական արտիստի կոչում,ապա չենք զարմանա,որ դրանից մի հատ էլ Արաքս Մանսուրանին տան:Իսկ եթե լուրջ.Արաքսը հստակ չի երգում,ինտոնագիան ֆալշ է,շնռառության խնդիր ունի,լարված է երգում…Եվ այս թերությունները երգչույին փոխհատուցում է մարմնի,ձեռքերի անհարիր շարժուձևով,հակասում կոմիտասյան անպաճույճ երգի պարզությանը:Եվ հետո, քսան տարի,որտեղ ծառայել է,թող այնտեղից էլ ստանա իր պարգևը՝Ավստրալիայից:

  3. Մանե says:

    Այդպես բոլորին էլ մի անուն կարելի կպցնել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031