ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ-վրացական հարաբերություններում հերթական կնճիռը չի տեսնում: Ավելին՝ նա այն կարծիքին է, որ հայ-վրացական հարաբերությունները եղբայրական ու բարեկամական են. «Հայ-վրացական հարաբերություններում չկա մի հարց, որը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով: Միգուցե կան խնդիրներ, բայց դրանք հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»:
ԱԺ նախագահի հետ տեղի ունեցած միջադեպի մասին էլ ավելին ասել չի կարող, քան պաշտոնականն է: Այլոց էլ խորհուրդ է տալիս` «կրակի վրա յուղ չլցնել»: Հիշեցնենք. Գալուստ Սահակյանն օրերս հանդիպել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին։ ԱԺ նախագահն այդ հանդիպումը ձեւակերպել է որպես «մասնավոր» այց, բայց մյուս կողմն այն ներկայացրել է իբրեւ աշխատանքային հանդիպում եւ քննարկում՝ հրապարակելով լուսանկարներ։