Երեկ 32-ամյա Հարութ Զաքարյանի հայրը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ որդին աջ աչքի տեսողությունը կորցրել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով։ Գագիկ Զաքարյանը հավելել է՝ Հարութից բացի ծեծի է ենթարկվել նաեւ նրա ավագ եղբայրը, ասաց՝ որդիներն իրենից թաքցրել են եղելությունը։
Հավելենք, որ երկու օր շարունակ Զաքարյանները, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքում էին ծեծկռտուքի մասին լուրերը։ «ՉԻ»-ն փորձեց ստեղծված իրավիճակի մասին լսել Սյունիքի մարզպետի՝ Սուրեն Խաչատրյանի մեկնաբանությունները։ Այն հարցին՝ տեղյա՞կ եք Հարութ Զաքարյանի հայտարարություններին, վերջինս դրական պատասխան տվեց։ «Ես ինքս էլ չգիտեմ՝ ինչ ասեմ։ Հիմա ինքը պնդում է, որ նման բան ա եղել, բայց իրա տղան էլ հակառակն ա ասում։ Նա էլ 40 տարեկան տղա է ու ասում ա՝ էդպիսի պատմություն չկա։ Հիմա ես տղային եմ փնտրում, որ խոսամ-հասկանամ՝ ինչ ա եղել ու ինչի են տարբեր բաներ ասում», ասաց Սուրեն Խաչատրյանը։
Իսկ ձեր տղայի հետ խոսել ե՞ք. զուցե առաջինը հենց նրան դիմեք, եղավ դիտարկումը։ Ի պատասխան՝ Խաչատրյանը կարճ ձեւակերպեց ասելիքը՝ «Խոսել եմ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում