Մի՞թե Վրաստանի իշխանությունները կարծում են, թե հայկական կողմի հետ կապվելով՝ տեղի ունեցած թյուրիմացությունը բացահայտելու եւ սեփական երկրում բորբոքված կրքերը հանդարտեցնելու փոխարեն դիվանագիտական սկանդալ սարքելով կարողացան համապատասխան տպավորություն ստեղծել մեր երկրում։
Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բոլոր ազդեցիկ ուժային կենտրոններում որեւէ մեկը երբեւէ լրջորեն չի քննարկել ու համոզված ենք՝ չի էլ քննարկելու այն հարցը, որ Վրաստանն ի վիճակի է կամ ի զորու է միանալու Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակմանը։ Դա կարող է հանգեցնել ոչ միայն եւ ոչ այնքան Ռուսաստանի, որքան Արեւմուտքի առաջատար տերությունների այնպիսի հակազդեցությանը, որ վրացիները կմոռանան անգամ իրենց դատարկ սպառնալիքների մասին։
Մարտավարական նկատառումներով ներկայումս Արեւմուտքի կողմից «տաքացվող» նրանց ավանդական ռուսաֆոբիան եւ այդ համատեքստում դրսեւորվող Հայաստանի հանդեպ զգուշավոր վերաբերմունքը այլեւս երկրորդական խնդիրներ են ողջ տարածաշրջանի վերահսկողության՝ արեւմտյան ծրագրերում, որոնց առանցքում Վրաստանը չկա որպես առանձին պետություն։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները ցույց տվեցին, որ տարածաշրջանի համար պայքարի առանցքում հայտնվել է Հայաստանը, եւ Հայկական հարցի թարմացման միջոցով նրա համար ծավալվող պայքարի ելքից է կախված նաեւ իր՝ Վրաստանի աշխարհառազմավարական ապագան։
Վրաստանն ակնհայտորեն գերագնահատում է իր հնարավորությունները եւ դա շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ այդ երկրի համար։
Կարդացեք նաև
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Նախքին ԽՍՀՄ տարածքում ձևավորված պետություններում,այդ թվում նաև ՀՀ-ում ,այդպիսի երևույթների նկատմամբ ,,աժիոտաժը,,կարելի է բնութագրել որպես ,,ձախության մանկական հիվանդություն,,/ըստ Լենինի/: