Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերձորի դպրոցում առաջին դասարանցիների հանդեսը

Մայիս 07,2015 12:00

ԼՂՀ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի առաջին դասարանում սովորում են 15 աշակերտ: Մայիսի 6-ին իրենց կրթօջախի դահլիճում նրանք՝ դասվար Վալենտինա Բաղդասարյանի ղեկավարությամբ ներկայացան «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսով: Սկզբում բոլորը ծաղիկներ էին, մեկը՝ թիթեռ, որ ծաղկեծաղիկ թռչելով՝ ըմբոշխնում էր գարնան բույրը:

Այնուհետև Հայոց գրերին, նրանց ստեղծող Մաշտոցին նվիրված երգերով, ասմունքով ներկայացան փոքրիկները՝ իրենց ծնողներին, ուսուցիչներին, հյուրերին հավաստելով, որ արդեն գրագետ են, կարող են կարդալ ու գրել, գիտեն գրի ուժն ու արժեքը:

DSCN3742 DSCN3772

Աշակերտների ելույթին զուգահեռ՝ էկրանին Հայոց գրերին նվիրված տեսաֆիլմ էր ցուցադրվում, որի որոշ հատվածներ կազմակերպիչների ստեղծածն էր: Մաշտոցյան տառ-հնչյուններով էին աշակերտները ներկայացնում իրենց սիրելի էակներին ու առարկաները, երևույթները: Այսպես՝ Մ-ն սիրելի մայրիկն է, Հ-ն՝ հայրիկը, Պ-ն՝ պապիկը, Տ-ն՝ տատիկը և այդպես շարունակ:

Հանդեսի վերջում փոքրիկները բարեմաղթանք հղեցին ավագ ընկերներին՝ 12-րդ դասարանցիներին, ովքեր շուտով հրաժեշտ են տալու դպրոցին: Իսկ 12-րդցիները նրանց համար նվերներ էին պատրաստել, որոնք հանձնեցին սիրով:

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ սիրվարդ Թամազյանը ողջունեց ու շնորհավորեց առաջին դասարանցիներին՝ մաղթելով հաջողություններ, շնորհակալություն հայտնեց դասվարին՝ լավ աշխատելու համար: Բարի երթ ցանկացավ նաև շրջանավարտներին, ովքեր շուտով նոր կյանք կմտնեն:

Ցերեկույթին ներկա էին դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031