Սարգիս Հացպանյանը «Նարեկացի» արվեստի միությունում սկսել է դասախոսությունների նոր շարքը՝ «Ինչո՞ւ ցեղասպանություն» խորագրով
Բալկաններից մինչեւ Պարսից ծոց ձգվող 28 մլն բնակչություն ունեցող Օսմանյան կայսրությունում՝ մինչ համիդյան ժամանակաշրջանում հայերը կազմում էին ընդամենը 3 մլն, սակայն նրանց ձեռքում էր գտնվում արդյունաբերության 26 %-ը, ներմուծվող ապրանքների 60%-ը, արտահանվող ապրանքների 40%-ը եւ ներքին առեւտրի 80%-ը: Ըստ Հայ Կաթողիկե եկեղեցու սպասավոր, պոլսահայ հայր Լեւոն Զեքիյանի «Մոդեռնիզմը եւ հայերը» գրքի՝ հայերը չունեին երկիր, սակայն Օսմանյան կայսրությունում նրանց էին պատկանում հսկայական տարածքներ, այգիներ, հյուրանոցներ, գործարաններ, նավեր, առեւտրի եւ բանկային կենտրոններ, ինչպես նաեւ անթիվ արհեստանոցներ ու գյուղատնտեսության ոլորտի առյուծի բաժինը:
Աշխարհի մոտ 1/6 մասը կազմող եւ շուրջ 135 մլն բնակչություն ունեցող ցարական Ռուսաստանում հայերը գերմանացիների եւ ռուսների հետ տնօրինում էին արդյունաբերությունը, միայն 2 մլն կազմող հայության ձեռքում էր գտնվում նավթարդյունաբերության մոտ 38%-ը, հայերը տնօրինում էին հսկայական կապիտալ, ունեին բանկեր, գործարաններ, որոշ բնագավառում էլ մենաշնորհ ունեին, օրինակ՝ հայտնի էր աշխարհում Պետրոսյան ընտանիքի արտադրած ձկան խավիարը:
Պարսկաստանում հայերը կազմում էին մոտ 150 հազար, նրանց էր պատկանում մետաքսի ճանապարհի զգալի մասը, արտահանվող ապրանքների 35-50%-ը, ներմուծման՝ 60 %-ը: Հայազգի Թումանյանցը տնօրինում էր Պարսկաստանի հյուսիսային ողջ հողատարածքները, ներառյալ Ուրմիա լիճն՝ իր նավերով: 1605թ. հայերի ներգաղթը կազմակերպելով դեպի Պարսկաստան, շահ Աբասն ու նրան հաջորդող շահնշահերը հրովարտակներ են ստորագրել, որ օգնեն հայերին, քանզի նրանցից միմիայն օգուտ կքաղեն:
Բանախոսը մեջբերեց իրանահայ հայտնի դիվանագետ Միրզա Մալքոմ Խանի (1833-1906 թթ.) մտահոգությունը, որն այսօր էլ չի կորցրել իր կարեւորությունն ու արդիականությունը. «Վաճառվում են պետական պաշտոնները, շքանշաններն ու կոչումները։ Նահանգները, գավառներն ու նախարարական պաշտոնները վաճառեցին ամեն տեսակի ապիկար մարդկանց, ծախեցին գետերը, հանքերը, երկրամասերը եւ սահմանները, ամենացածր գնով ծախեցին ժողովրդի բոլոր իրավունքները, երկրի առեւտուրն ու պետության անկախությունը եւ ահա հիմա, արեւելյան շուկայի հնավաճառների նման, ծախում են հորինված պետական տիտղոսները, շինծու առանձնաշնորհները կամ պետական կնիքով հաստատված վավերագրերը… Բոլոր երկրամասերը անկում են ապրում։ Ժողովուրդը փախչում է երկրից։ Մեր դպրոցները վեր են ածվել ավերակների… Մեր օրենքները տխմարների հիմար քմահաճույքի արդյունք են։ Բարոյականությունն ընկել է: Մենք զրկվել ենք ունեցվածքից, կյանքի ապահովության համոզվածությունից։ Երկիրն ամբողջությամբ մի բանտ է: Ժողովուրդն իսկապե՞ս մահացել է, որ դուք նրա ժառանգությունն աճուրդի եք հանել… Եթե խելքի չգանք՝ ստիպված կլինենք համբուրել օտար զինվորների կոշիկները»:
1878թ. Բեռլինի վեհաժողովը 61-րդ հոդվածով ամրագրեց, որ Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ: Մինչդեռ 1879 թ. Մեծն Բրիտանիայի վարչակարգին հրամայվեց Օսմանյան կայսրությունում գտնվող հայերի բնօրրան՝ Արեւմտյան Հայաստանն անվանել Քուրդիստան եւ նենգափոխման հիմքը դրվեց: Դրա հեղինակը Անգլիայի 1874-1880 թթ. վարչապետ, 33 աստիճանի մասոն Բենջամին Դիզրայելին էր, որն այդ կերպ նպաստում էր Ռուսաստանի դեմ պայքարին, նրա առաջխաղացումը կանխելու համար պաշտպանում էր Օսմանյան կայսրության ամբողջականությունը: Դիզրայելին էր, որ վերացնել տվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը եւ նրան է պատկանում «հայկական վտանգից թուրքերին պաշտպանելու» տխրահռչակ արտահայտությունը:
Կարդացեք նաև
Իսրայել պետություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքները
Օսմանյան կայսրությունում Իսրայել պետություն ստեղծելու ծրագրի իրականացման գործում հանդիպում ենք 8 հրեա գործչի անունների: Մեկը՝ Հունգարիայից Արմինիուս Վամբերին է, նրա մասին իր հրեա գործընկեր, սիոնիզմի մարգարե Թեոդոր Հերցլը գրում է, որ «70-ն անց այս կաղ հրեան իրեն դերվիշի տեղ դրած, կրոնն ու ինքնությունը ըստ պահանջի փոխելով՝ աշխարհով մեկ ֆռֆռում է, ո՞ւմ լրտեսն է՝ ինքն էլ չգիտի արդեն ու նա է իրեն պատմել, թե ի՞նչ է Արեւելքը, 33 աստիճանի այս մասոնը, սիոնիզմի նվիրյալ հետեւորդը, կեղծ հնէաբանը, իրականում թուրք չլինելով, թուրքերին տրված մարդ է, սուլթան Աբդուլ Համիդի կողմից հարգված խորհրդատուներից է»: Արմինիուս Վամբերին է Թեոդոր Հերցլի ժամադրությունը հաջողացնում սուլթան Համիդի հետ: Սուլթանը մերժում է նրա հրեաներին Պաղեստինում հող հատկացնելու առաջարկը, 2 տարի հետո երկրորդ հանդիպումն է տեղի ունենում։ Աբդուլ Համիդը «Ինչ 21 մլն ոսկու, ինչ էլ դրա հարյուրապատիկի դիմաց չի կարող հրեաներին հող վաճառել, պետության հողը ծախու չէ» ասելով՝ կրկին անգամ է Հերցլին մերժում: 1896 թ. սիոնիստների կոնգրեսում Հերցլը ասում է, որ այդ մարդու հետ ոչինչ չի ստացվում, նրան պետք է գահընկեց անել: Հետագայում հրեաներն այն ձեռք են բերում ընդամենը 5 մլն ոսկով՝ երիտթուրքերից: Սալոնիկում ծնված Էմանուել Կարասոն, որը նույնպես 33 աստիճանի մասոն էր, երիտթուրքերի աշխատանքի հիմնական համակարգողն էր եւ նրանց մասոնական օթյակներում ներգրավողը:
Կես փոմակ-ցիգան, կես հրեա Թալեաթը, որ փոստի շարքային աշխատող էր, 2 անգամ Օսմանյան կայսրության մեջլիսի պատգամավոր է դառնում, լծված էր պանթուրքական եւ պանիսլամական գաղափարներով: Նա է համոզում Սալոնիկում պանթուրքական թերթեր հրատարակող դոկտոր Նազըմին եւ Ջավիտին (2-ն էլ հրեա դոնմեներ էին)՝ սուլթանին բռնի ուժով տապալելու համար: Նազըմը հետագայում երիտթուրքերի կառավարությունում հայաջինջ ծրագրերի իրականացումը համակարգողն էր, իսկ Ջավիտը փողերի մուտք ու ելքի պատասխանատուն: Երբ 1908 թ. ապրիլին Էմանուել Կարասոն սուլթանի պալատում Աբդուլ Համիդին գահընկեց անելու տեքստն է կարդում, ուր ներկայացել էր 4 հոգանոց կազմով (ներկա էին՝ 1 հայ, 1 վրացի եւ 1 ալբանացի ), սուլթանն իրեն արժանապատիվ պահելով, ասում է՝ «ողջ երկրում մի թուրք չգտնվե՞ց, որ սա ինձ մի հրեա է կարդում»: Սուլթանին իրենց հսկողության տակ պահելու համար աքսորում են Սալոնիկ: Ի դեպ, Սալոնիկում են ծրագրվում եւ կազմակերպվում հետագայում տեղի ունենալիք հայկական ջարդերն ու ցեղասպանությունը: Մյուս «երեւելի» հրեան՝ բազմաթիվ գրքերի հեղինակ Մոիզ Կոհենն է, որ լինելով րաբիի զավակ, պանթուրքական, պանիսլամական գաղափարների ամենամոլի տարածողն էր եւ «թուրքերը մի քանի հույն եւ հայի տիրապետության տակ են գտնվում» հայտնի արտահայտության հեղինակը: Նա իր անուն-ազգանունը թուրքացնելով՝ Մուհսին Թեքինալփ է դառնում եւ ապրում մինչեւ 1961թ՝. շարունակելով համաթուրքական քարոզչությամբ: Նեսիմ Ռուսոն նույնպես հրեա հոգեւորականի զավակ էր, ինչպես եւ մյուսները՝ սալոնիկցի, իտալական մասոնական օթյակի նվիրյալներից: Սուլթանի դեմ նախապատրաստվող սադրանքի համար մեծ ծրագիր է կազմում, որտեղ դերակատարում էր վերապահված նաեւ հայկական քաղաքական կուսակցություններից՝ դաշնակներին: Այդ ընթացքում օսմանյան բանակում իրականացված հեղաշրջման ժամանակ մի քանի շաբաթում գլխատվում են թուրք երիտասարդ սպաները եւ իշխանությունն անցնում է իտտիհադականներին: 1917 թ. Սոցիալիստների Համաշխարհային Կոնգրեսին երիտթուրքերից էլ 2 ներկայացուցիչ է մասնակցում եւ տարօրինակ է, որ նրանք ոչ թե թուրք. այլ 2-ն էլ հրեա են լինում: Երկարակյաց հրեաներից մեկն էլ՝ Ավրաամ Գալանտէն, որը եւս փոխել էր անուն-ազգանունը, հայաջինջ քաղաքականությունում լուրջ դերակատարում է ունեցել թե երիտթուրքական եւ թե հանրապետական Թուրքիայի ժամանակահատվածում: 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ հանդիսանալով՝ նա բնիկ ժողովուրդներին իրենց իսկ բնօրրանում բնաջինջ անելու ծրագրեր է մշակել: Ֆաշիզմի տիրապետության ժամանակ նա է կազմակերպել հրեա մտավորականների ներգաղթը՝ Գերմանիայից Թուրքիայի Հանրապետություն:
Պրուսիայի գաղտնի սպասարկությունների ագենտ Իսրայել Լազարեւիչ Հելֆանդը (հանրահայտ Ալեքսանդր Պարվուսը) միլիարդատեր էր դարձել Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխության ֆինանսավորման եւ երիտթուրքերի հայաջինջ ծրագրերի գործադրման ժամանակահատվածում: Նա է ԱՄՆ-ից Տրոցկուն, Շվեյցարիայից Լենինին, Լոնդոնից Ստալինին՝ հեղափոխություն իրականացնելու համար, Ռուսաստան բերել տվողը: Տասնչորս տարի ապրելով Կ.Պոլսում՝ այդտեղ դառնում է երիտթուրքերի թերթերի հովանավորն ու խմբագիրը եւ երիտթուրքերի՝ հայերին ոչնչացնելու անմարդկային ծրագրի ֆինանսավորումն ապահովող հիմնական դերակատարը: Նրա ներկայությունը կար հայերի բնաջնջման յուրաքանչյուր կետում: Պարվուսը Ռուսաստանում՝ ցարի եւ Օսմանյան կայսրությունում՝ սուլթանի տապալման իրար զուգահեռ ընթացող համակարգված զույգ ծրագրերի իրականացման ամենակարեւոր դեմքն ու տեղի ունեցածից հետո միլիարդատեր դարձած անձնավորությունն էր:
Նրանցից ընդգծված հակահայ կեցվածքով առանձնանում է նաեւ Խաիմ Նահումը, ով ոչ միայն սիոնիստ մասոն էր, այլ համայն հրեության Օսմանյան կայսրության կրոնապետ-րաբին, Կ.Պոլսում հայերի բնաջնջման ակտիվ ջատագովն ու հրահրողը: Ուներ 2 տղա, որոնցից մեկը հայերից ցեղասպանության ընթացքում խլված ողջ ունեցվածքը ձեռքբերողներից էր: Նրա տղաների անունների սկզբնատառերով հիմնվել է մերօրյա Հայաստանում եւս մասնաճյուղեր ունեցող հայտնի BEKO-ԲԵԿՈ ֆիրման՝ հայերից թալանած ունեցվածքով: Նահումը Սեւրի դաշնագրի ստորագրումից հետո Մուստաֆա Քեմալի պահանջով անընդհատ եվրոպական երկրներ է այցելում, որպեսզի այդտեղի սիոնիստական կազմակերպությունների ազդեցության շնորհիվ կարողանա կանխել հայկական պետության ստեղծումը եւ տարօրինակ է, որ ոչ միայն Լոզանի դաշնագրի ստեղծմանն է նպաստում, այլ դրա ստորագրման ժամանակ թուրքական պետական-պաշտոնական դելեգացիայի ամենագործուն անդամներից մեկն է եղել: Մինչեւ Լոզանի դաշնագրի ստորագրման վերջին օրը լայնածավալ աշխատանքներ է տարել ԱՄՆ-ի (այդ թվում՝ նաեւ եղեռնի տարիներին Կ.Պոլսում իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի դեսպան Մորգենտաուի հետ, որն այս անգամ ընդդեմ Սեւրի ճակատում հայտնվողներից մեկը եղավ), Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ այլ պետությունների ներկայացուցիչների հետ, որոնց բոլորի անխտիր մասոն, իսկ մի մասի սիոնիզմի նվիրյալներից լինելը հակահայկական պատմական դավադրության վաղաժամ հաջողության երեւի թե միակ գրավականն էր: Համայն հայության նպաստավոր Սեւրի դաշնագրից մինչեւ հակահայկական Լոզանի դաշնագիր ընկած ժամանակահատվածում մի մեծ ցանց ժամացույցի ճշգրտությամբ է աշխատել, ցավոք, այդ ցանցի մասին մեզանում լուրջ աշխատանքներ չեն հրապարակվել:
(շարունակելի)
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2015
https://nyut.am/archives/369347