Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւր են արձագանքները. «Հայկական ժամանակ»

Մայիս 07,2015 11:38

«Ադրբեջանը նացիստական պետության է, եւ հայ գերու նկատմամբ դատը ցույց է տալիս նրանց անմարդկային պահվածքը»,- երեկ նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նախօրեին ադրբեջանական դատարանի կողմից Արսեն Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը։

Մայիսի 5-ին Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց ԼՂՀ քաղաքացի, նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանին։ Դավիթ Բաբայանն անմարդկային է համարում Բաղդասարյանի դատավարությունը, որն ընթացել է դռնփակ, առանց փաստաբանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների, լրատվամիջոցների։ «Շինծու մի գործ են կատարել մի մարդու հանդեպ, ով ընդհանրապես ռազմական գործողությունների, առավել եւս՝ ահաբեկչության, դիվերսիայի հետ կապ չունի»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։ Անդրադառնալով այն կարծիքին, որ ԼՂՀ քաղաքացուն դատապարտելով՝ Ադրբեջանը փորձում է փոխանակման խնդիր դնել, Բաբայանն ասաց, որ ադրբեջանական կողմը հատուկ է նման կարծիքներ փորձում ձեւավորել. «Ադրբեջանական կողմը եւ նրանց սատարող ուժերը հատուկ են նման կարծիքներ փորձում ձեւավորել, որպեսզի հասարակության մեջ խարխլեն միասնականությունը, այսինքն՝ սկսեն ազդել մեզ վրա հոգեբանորեն, բայց նման բան չի լինի։ Դուք գիտեք, որ Արցախում դատապարտված դիվերսանտների (Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի) գործով դատավարությունը եղել է բաց եւ թափանցիկ՝ ի տարբերություն նացիստական Ադրբեջանի։ Այդ մարդիկ ունեցել են դատապաշտպաններ, վերջերս նրանից մեկին՝ Շահբազ Գուլիեւին, վիրահատել ենք, վատացել է, մարդասիրություն ենք ցուցաբերել»,- նշեց նա։

Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը ակնկալում է արձագանք ԱՄՆ պետքարտուղարությունից, որը փետրվարին կոչ էր արել որպես «մարդասիրական ժեստ» ազատ արձակել երկու ադրբեջանցի դիվերսանտներին։ Ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Բոլոր պետությունների ներկայացուցիչները ժամանակին մեզ առաջարկում էին բարի կամք դրսեւորել եւ վերադարձնել ահաբեկիչներին։ Մենք բարի կամք ենք դրսեւորել եւ բաց դատավարության միջոցով ենք այս հարցը լուծել, այլ ոչ թե հաշվեհարդար տեսել։ Բայց նրանք կարծես թե մոռացել են, թե ինչ է անում այդ Ադրբեջանը հասարակ քաղաքացիների հետ, ինչպիսի դատավճիռներ, գործողություններ են անում։ Դե թող հիմա բողոքեն եւ արտահայտեն իրենց դժգոհությունը, մենք սպասում ենք այդպիսի քայլերի։ Մենք բոլոր նորմալ, քաղաքակիրթ պետություններից սպասում ենք, որ արձագանքեն։ Արդեն պետական մակարդակով պաշտոնական Ստեփանակերտը հաղորդագրություններ է ուղարկել, որտեղ նշվում է, որ Արսեն Բաղդասարյանի նկատմամբ տեղի ունեցածը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որ սա խախտում է մարդասիրական իրավունքների բազմաթիվ նորմեր։ Ի՞նչ է, պետք է սպասեն մեր հայտարարությա՞նը, որ նոր արձագանքեն, այդ ո՞նց է այն դիվերսանտներին, որոնք ահաբեկչություն են արել, մարդ են սպանել, կատարել են ծանր հանցագործություններ, որպես մարդասիրության ժեստ կխնդրեն որպեսզի ազատ արձակվեն, իսկ անմեղ մարդու գործով որեւէ արձագանք չի լինում»։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031