Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանելի բաց դասեր՝ ուսուցիչների համար

Մայիս 07,2015 11:28

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցների հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև հայոց պատմության ուսուցիչները մասնակցել են «Հայոց ցեղասպանության և հայ դատի դասավանդման հիմնախնդրի պարզաբանումը հայ գրականության և պատմության դասաժամերին» ուսանելի բաց դասերին։

Վարչության հրավերով՝ քննարկումները վարել է Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը։

Ծրագրի առաջին փուլի ամփոփիչ հանդիպումը տեղի է ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Հանդիպմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

«Հանրակրթության վարչությունը շատ է կարևորում դպրոցականների արժեհամակարգի ձևավորումը. այդ առումով՝ հատկապես նման ծանր թեմաները հնարավորինս ճիշտ մեթոդով մատուցելը առավել ևս կարևոր է։ Երբ ծրագրի մտահղացումը ներկայացրինք քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պարոն քաղաքապետն առաջարկեց ծրագրում ներառել Երևանի բոլոր՝ այդ թվում և ավագ ու մասնավոր դպրոցների ուսուցիչներին, ինչի շնորհիվ բարձրացավ ծրագրի արդյունավետությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ այլ առարկաներից ևս կազմակերպվել են վարպետաց դասեր՝ տարբեր թեմաներով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031