Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվան-անգետներով. «Ժողովուրդ»

Մայիս 07,2015 11:22

Հատկապես ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մի շարք երկրների չափազանց համեստ ներկայացվածությունն ու առավել եւս բացակայությունը մենք ազգովի կապեցինք ամեն ինչի, բայց ոչ այդ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների վատ աշխատանքի հետ։ Սակայն եթե դիտարկենք այն երկրների ցուցակը, որոնք որոշակի՝ քաղաքական, տնտեսական եւ պատմական կապերով պայմանավորված, պարտավոր էին ներկա լինել Ծիծեռնակաբերդում, սակայն, ըստ պատշաճի, չեղան, ապա կտեսնենք, որ գրեթե բոլոր այդ երկրներում էլ մենք ունենք ոչ պրոֆեսիոնալ դեսպաններ, որոնց այդ պատասխանատու պաշտոններում ներկա եւ նախկին նախագահները նշանակել են՝ բացառապես անձնական նախասիրությունից ելնելով։

Այս առումով ամենացցուն օրինակը Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն է։ Եվ այն, որ Հայոց ցեղասպանության հարցում Վրաստանն իրեն նման խայտառակ ձեւով պահեց, մեծապես պայմանավորված էր նաեւ ՀՀ դեսպանի գործունեությամբ, ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ (խոսքը ոչ միայն Հայաստան ուղարկած պատվիրակության կազմի մասին է, այլեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վրաց խորհրդարանականների պահվածքի):

Այնինչ՝ Վրաստանը մեզ համար այնպիսի կարեւորություն եւ այնքան խնդիրներ ունեցող երկիր է, որտեղ ՀՀ շահերի պաշտպանությունը պետք է վստահվեր մեր ամենահմուտ եւ փորձառու դիվանագետներից մեկին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031