Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուվեցի Կարոն վաշխառությամբ է զբաղվում. «Հայկական ժամանակ»

Մայիս 07,2015 11:13

Գոհար ենոքյանի հետ կապված պատմությունը, ըստ մամուլում շրջանառվող եւ որեւէ կերպ չհերքված տեղեկությունների, եղել է հետեւյալը։ Ենոքյանի զարմիկը 8 մլն դոլար տոկոսով փող է վերցրել Յուվեցի Կարոյից ու չի կարողացել ժամանակին վերադարձնել գումարը։ Յուվեցին էլ առաջարկել է Գոհար Ենոքյանին պարտքի դիմաց իրեն տալ «Գարունը», բայց Ենոքյանը հրաժարվել է։ Այսինքն՝ Յուվեցի Կարոն, ըստ այդ հրապարակումների, վաշխառությամբ է զբաղվում, որը ՀՀ օրենսդրությամբ քրեական հանցագործություն է։ Սակայն ներկայումս նա, պատկերավոր ասած, միայն տուժող է, ում ուզում էին սպանել։

Ի դեպ, Յուվեցին պաշտոնապես հայտարարագրել է 60 մլն դրամ եւ 120 հազար դոլար։ Թե որտեղի՞ց նրան այդ 8 մլն դոլարը՝ անհայտ է։ Յուվեցի Կարոն մեր իրավապահների հետ «աշխատելու» այնքան մեծ փորձ ունի, որ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին ավանդաբար հաջողվում է խուսափել քրեական պատասխանատվությունից։

Մամուլում հրապարակված եւ չհերքված տեղեկությունների համաձայն, 2011-ին Կարոյի եղբայր Սիմոն Կարապետյանը, որն այդ ժամանակ Մասիսի «ՄՌՈ» պետն էր, ինչ-որ մեքենա գրանցելու համար կաշառք վերցնելիս բռնվել էր, բայց նրան հաջողվել էր հեռանալ Հայաստանից։

Ավելի ուշ Կարոյի վարորդ Օնիկ Հովհաննիսյանն էր բռնվել մաքսանենգություն կատարելիս, նրա նկատմամբ դատարանը կիրառել էր երկամսյա կալանք, սակայն հետագայում նա հայտնվել էր ազատության մեջ։

Այս տեսանկյունից Յուվեցի Կարոյի միակ «թերացումը» եղել է իր փեսայի՝ Գոռ Առաքելյանի հետ տեղի ունեցածը։ Վերջինս մեկ տարի առաջ 2014թ. մայիսի 14-ին Վերնիսաժի այգում տեղի ունեցած արյունալի «ռազբորկայի» գլխավոր գործող անձանցից էր։ Կրակոցների հետեւանքով 5 մարդ էր վիրավորվել, եւ հիմա փեսան դեռ ազատազրկված է:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Կարապետյանը ապրում է «բուռն օրինաստեղծ» կյանքով։ Օրինակ՝ այս տարվա ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած 34 քվեարկություններից նա մասնակցել է միայն 15-ին եւ բոլոր դեպքերում «կողմ» է քվեարկել։ Մնացած 19 քվեարկություններից նա բացակայել է: Արդեն մոտ 7 տարի պատգամավոր լինելով՝ երբեք ելույթ չի ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ երբեք հանդես չի եկել։ Փոխարենը նա չափազանց ակտիվ է քրեական խրոնիկաներում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031