Մի օր ծեր իմաստունն իր մոտ կանչեց գյուղի երիտասարդներին եւ…». այս նախադասությամբ են սկսվում բազմաթիվ հին հայկական առակներ եւ հեքիաթներ։ Ամենայն հավանականությամբ, ապագայում մեր սերունդները դժվար թե կարդան այս բառերը, որովհետեւ հիմա մեր երկրի գյուղերում երիտասարդներ համարյա թե չկան, գյուղերի մեծամասնությունը բնակեցված է մեծ տարիքի մարդկանցով։
«Քանի որ ես շատ եմ լինում մարզերում, գյուղերում, այդ թվում՝ նաեւ սահմանամերձ գյուղերում… Երիտասարդության համար ցավալի է, բայց շատ տխուր է՝ լույսի հետ արթնանում են, լույսի հետ քնում, կախված տարվա եղանակից, թե որ ժամին է մթնում։ Որովհետեւ չկա գրեթե ոչ մի զբաղմունք երիտասարդների համար, չկան ոչ սպորտ-դահլիճներ, չկան ակումբներ, չկան կինոթատրոններ, չկան թատրոններ, ոչ մի բան չկա, զբաղմունք չունեն»,- պատմում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Վերջինս փորձելու է նորություն մտցնել մարզերի երիտասարդների կյանքում։ Նա նշում է, որ նախաձեռնություն դեռեւս չկա, սա զուտ բարի ցանկություն է. «Միտք առաջացավ երիտասարդական ակումբներ ստեղծելու, որտեղ կխաղան տարբեր խաղեր, բնականաբար, առաջին հերթին ինտելեկտուալ, կոմպյուտերային գրագիտություն կփորձենք տալ երիտասարդներին, որովհետեւ առանց Ինտերնետ այսօր հնարավոր չի։ Այնպես չլինի, որ իրենք 20 տարեկանում նոր իմանան, թե ինչ բան է Ինտերնետը կամ կոմպյուտերը։ Ես ուզում եմ խոսել տարբեր քաղաքապետերի եւ գյուղապետերի հետ, եթե հնարավոր է, իրենք հատկացնեն այդ տարածքը։ Իրենք էլ, բնականաբար, տնօրինեն, ես ոչ մի հավակնություն չունեմ այդտեղ։ Ես ընդամենը կլինեմ օգնողի դերում»:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում