Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղձի յուղը դեմքը երիտասարդացնում է

Մայիս 07,2015 13:00

Արեւելքում գեղեցիկ կնոջ դեպքը համեմատել են թավշյա դեղձի հետ: Դեղձը առաջին անգամ հայտնաբերել են Չինաստանում, որը համարվում է բնության հրաշալի նվերը մարդկանց, իսկ դեղձի կորիզից ստացված յուղը հիանալի միջոց է դեմքի մաշկը խնամելու համար: Այն պարունակում է վիտամիններ A, P (30-40%), E, C, B, մի շարք մակրո եւ միկրոտարրեր, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ:

Այս յուղը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես գարնանը, քանի որ այն վերականգնում է դեմքի մաշկի առաձգականությունը, սնուցում եւ թարմացնում է մաշկը: Հայտնի է նաեւ իր երիտասարդացնող հատկությամբ: Օգտակար է չոր մաշկի դեպքում, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, այն նույնիսկ օգտագործում են երեխաների մաշկի խնամքի դեպքում:

Դեղձի յուղը օգտագործում են ոչ միայն դեմքի մաշկի՝ հատկապես աչքերի խնամքի դեպքում, այլեւ մարմնի, մազերի, շուրթերի եւ մաշկային հիվանդությունների դեպքում՝ այրվածքների, էկզեմայի, ցելյուլիտի: Դեղձի յուղը կանխարգելում եւ վերացնում է բորբոքային ռեակցիաները, նպաստում է եղունգների արագ աճին՝ դարձնելով դրանք ավելի ամուր եւ փայլուն:

Դեմքի հոգնած եւ թոշնած մաշկը եւ նույնիսկ մանր կնճիռները կարող են անհետանալ, եթե 1 ամիս՝ ամեն օր, դեմքին դեղձի յուղ քսեք: Զգայուն մաշկի դեպքում 1 ճաշի գդալ կաթնաշոռին կամ սերուցքին ավելացնում եք 10 կաթիլ դեղձի յուղ եւ քսում մաքուր դեմքին: Դիմակը կարող եք հանել 20 րոպեից՝ դեմքը լվանալով տաք, ապա սառը ջրով:
Կարող եք մի քանի յուղեր՝ դեղձ, ավոկադո եւ ժոժոբա, հավասար չափերով խառնել եւ ավելացնել 3 կաթիլ որեւէ եթերային յուղ: Ամեն երեկո բամբակե սկավառակը թաթախեք այս խառնուրդով եւ 15 րոպե դրեք փակ աչքերին, այնուհետեւ բամբակե սկավառակներով նուրբ շարժումներով մերսեք դեմքը եւ վերջում անձեռոցիկի միջոցով հեռացրեք ավելորդ յուղը: Սա 15 օր կիրառելուց հետո դեմքի առողջ տեսքը ապահովված է, բայց անհրաժեշտ է 15 օրից հետո 1 ամիս էլ շաբաթը մեկ անգամ եւս օգտագործել քսուքը՝ դեմքի գեղեցկությունը պահելու համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031