Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտնականները բացահայտում են

Մայիս 07,2015 12:15

Գիտնականներն անընդհատ հետազոտություններ են կատարում եւ բացահայտում մարդկանց եւ շրջակա աշխարհի տարօրինակությունները եւ յուրօրինակությունները, ըստ որի՝ որքան մարդը խելացի է, այնքան նրա մազերը պարունակում են պղինձ եւ ցինկ: Առանձնացված բացահայտումներից են նաեւ այն, որ օրվա ընթացքում երեխաները ծիծաղում են միջինը 400 անգամ, իսկ մեծահասակները՝ 15 անգամ:

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում միջինը համբուրվում է 20 160 րոպե, կամ 14 օր: Այն մարդիկ, որոնք խոսելիս ստում են, հիմնականում նայում են ձախ-վերեւ: Գիշերը ավելի լավ են տեսնում կապույտ աչք ունեցողները: Մարդ կյանքի ընթացքում միջինը 5 տարի կորցնում է ուտելու համար: Ըստ հետազոտողների՝ տղաներն ավելի շատ ծնվում են առավոտյան ժամերին, իսկ աղջիկները՝ գիշերվա: Օրվա ցանկացած պահի ամբողջ աշխարհում մարդկանց 0,7 տոկոսը հարբած է: Յուրաքանչյուր 3 րոպեն մեկ աշխարհում ծնվում են երեխաներ, իսկ յուրաքանչյուր ամիս 2500 երեխայի լքում են մայրերը: Կանայք իրենց կյանքի 29 տոկոսը ծախսում են կոշիկի ընտրության, քան իրենց կողակցի ընտրության համար:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031