Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը դիմում է դեսպանատներին. «Հրապարակ»

Մայիս 07,2015 10:24

Հիմնադիր խորհրդարանի կալանավորված հինգ անդամների ձերբակալությունը նաեւ միջազգային հնչեղություն էր ստացել, անգամ Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպությունն էր կոչ արել ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու նրա աջակիցներին։

Հիմնադիր խորհրդարանը, շարունակելով այդ ուղեգիծը, որոշել է ձերբակալվածների ազատ արձակումից հետո առաջին բողոքի ակցիան անցկացնել օտարերկրյա դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների առաջ։ Նրանք շարժվելու են դեպի ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի դեսպանատներ, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակներ։ Պարզապես «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը մի փոքր փոխել է իր ուղղվածությունը, նրանք այսօր ակցիան անելու են քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ քաղհալածյալների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով։ ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց. «Կարգախոսը նույնն է մնում՝ «100-ամյակն առանց ռեժիմի», որովհետեւ տարվա մասին է խոսքը, պայքարը լինելու է, անելու ենք այն բոլոր քայլերը, ինչի կարիքն այդ պահին կզգացվի։ Այս պահին առաջնահերթը քաղբանտարկյալների խնդիրներն են»։

Դեսպանատներին կոչով դիմելու նպատակը մեկ անգամ եւս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է քաղբանտարկյալների խնդրի վրա։ «Դեսպանատներին համապատասխան բովանդակությամբ նամակներ ենք հանձնելու, կարող ենք ասել, որ այս ձեւով նրանց ուշադրությունն ենք հրավիրում քաղբանտարկյալների հարցին։ Սա մեր քայլերից մեկն է»,- ասաց Ավետիսյանը:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031