ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր հանդիպել է անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես է գալիս տաքսիստներին հուզող հարցերով:
Նախարարը հանձնարարել է տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին՝ ուսումնասիրել վարորդի առաջարկները և եռօրյա ժամկետում ամփոփ ձևով ներկայացնել իրեն:
«Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին»,- փոխանցում է նախարարության կայքը։
Ըստ հաղորդագրության՝ Բեգլարյանը շեշտել է, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները մշակվել են «բացառապես ի նպաստ տաքսու վարորդների, տաքսի ծառայությունների և ոլորտում ընդգրկված հասարակական կազմակերպությունների՝ հաշվի առնելով նրանց բոլոր առաջարկները»։
Կարդացեք նաև