1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի սահմանամերձ անտառում խորհրդային զինուժի հարձակումից զոհվեցին Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 աշխատակիցներ, ովքեր գնում էին հայրենիքի սահմանը պաշտպանելու: Բազմաթիվ միլիցիոներներ գերեւարության ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում: Այդտեղ կրած տանջանքներից առաջացած հիվանդություններից մի քանի ոստիկաններ հետո մահացան:
2015թ. մայիսի 6-ի առավոտյան Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը, երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրո), ազատամարտիկներ, Նոյեմբերյանի հարյուրավոր բնակիչներ ծաղիկներով այցելեցին Նոյեմբերյանում գտնվող զոհված միլիցիոներների հուշակոթող:
Կեսօրին հուշակոթող այցելեց Ռոզա Ծառուկյանը, ով 2006 թվականից սկսած ամեն տարի այցելում է հուշարձան, նաեւ դրամական աջակցություն ցուցաբերում զոհվածների հարազատներին: Այս անգամ տիկին Ծառուկյանը 100 հազարական դրամ տրամադրեց 17 միլիցիոներների հարազատներին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«ԳերեՎարություն», ոչ թե «գերեՒարություն»։
Շնորհակալություն։