Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամբաստանյալն ասաց, որ երբ իր հաշվապահը իրեն ծեծված վիճակում տեսել է՝ ուշաթափվել է

Մայիս 06,2015 21:33

Մեկ տարի հետո դատարանում ցուցմունք տվեց պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության նախկին աշխատակից, ԵՊՀ դասախոս Արտակ Ղուկասյանը:

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվող դատական նիստում խարդախության մեջ մեղադրվող Արտակ Ղուկասյանն ասաց, որ «համբերատար հետևում է, թե ինչպես են «տուժողների» մեծ մասը սուտ խոսում, վիրավորում են կամ վիրավորվում են իր կամ պաշտպանի կողմից տրված հարցերից, որոնց միջոցով իրենք փորձել են դատարանին ներկայացնել իրական պատկերն, ինչն, իր կարծիքով, նախաքննության ընթացքում թաքցվել է կամ խեղաթյուրվել»:

Նա ասաց, որ տուժողներն իրեն տոկոսով գումարներ են տվել, և եթե օրենքով պատասխանատվություն սահմանված չլիներ, նրանք կասեին, որ գումարներն իրեն տոկոսով են տվել, այլ ոչ թե կնշեին, թե «փայատեր» են:

Արտակ Ղուկասյանը ներկայացրեց, թե երբ է սկսել զբաղվել բիզնեսով, ինչպես է ծավալել իր գործունեությունը և հետագայում ինչպես են իրենից խլել բիզնեսը: Նա տեղեկացրեց, թե ինչպես են իրեն այլ մեքենայով տարել Եղվարդ՝ «զրուցելու»:

Հետո սկսվել է հայհոյախառն զրույց, իրեն ծեծի են ենթարկել մոտ 10 հոգով: Նրա խոսքով՝ Եղվարդում է եղել նաև տուժող ճանաչված, ԱԺ պատգամավոր, հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Մկրտչյանը: Ամբաստանյալն ասաց, որ երբ իր հաշվապահը իրեն ծեծված վիճակում տեսել է՝ ուշաթափվել է:

Արտակ Ղուկասյանը նշեց, որ իր հորը ներկայացրել են, թե ինքը «պետական դաշտում» խնդիրներ ունի, ապահով ձեռքներում է, «ինչ ունեք, չունեք տվեք, որ տեսնենք՝ ոնց ենք Արտակի հարցերը լուծում». չասելով՝ «իրականում ինչի համար է, ես որտեղ եմ»: Ամբաստանյալի խոսքով՝ հորից խաբեությամբ վերցրել են ոսկեղենը, խոստացել, որ դրանք հետ են վերադարձնելու:

Նա չհասցրեց իր ցուցմունքն ավարտել:

Արտակ Ղուկասյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031