Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը հիշատակող խաչքար ձորի մեջ՝ ի ցույց տուրիստների (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 06,2015 21:12

Այսօր Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցի կապակցությամբ տեղադրվեց խաչքար: Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում Շիրակի մարզի գրեթե բոլոր տեղանքներում տեղադրվել են արձաններ, խաչքարեր, սակայն  արտառոց էր Վահրամաբերդի խաչքարի տեղադրման վայրը: Այն տեղադրվեց ոչ թե գյուղի, այլ ձորի մեջ, այն ճանապարհին, որը մեծ թվով տուրիստների տանում է դեպի  Վահրամաբերդի չքնաղ վանական համալիր՝ Մարմաշենի վանք:

Նշենք , որ վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 9881029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։

Nune_1 Nune_2 Nune_4 Nune_5 Nune_6

Վահրամաբերդի գյուղապետ  Աղվան Մարտիրոսյանն ասաց, որ հուշաքարի տեղադրման հարցը  2-3 անգամ դրվել է ավագանու նիստի քննարկմանը, ավագանու անդամներից մի քանիսը ցանկություն են հայտնել, որ այն տեղադրվի գյուղի մեջ, որպեսզի կարողանան մաքուր պահել, հոգ տանել: Սակայն վերջնական հայտարարի են եկել տեղադրել ձորի մեջ, այնպիսի վայրում, որը տեսանելի կլինի տուրիստներին: Ըստ գյուղապետի, չնայած քարուքանդ ճանապարհներին՝ տարվա կտրվածքով  Մարմաշեն վանքահամալիր այցելող տուրիստների  թիվը  հասնում է 15-20 հազարի:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031