Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իրավապահ համակարգում աշխատում են խոշտանգումների հանդեպ հակում ունեցող մարդիկ». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 06,2015 19:50

ԱԺ-ում քննարկվեց Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումների հստակեցմանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցմամբ:

Միջազգային կոնվենցիայով նախատեսվում է, որ հստակ տեղեկություններ լինեն խոշտանգման նպատակի հետ կապված, օրինակ, երբ խոստովանություն կորզելու եւ այլ նպատակների համար է դա արվում: Պետք է սահմանվի հստակ պատժատեսակը՝ բավարար խստությամբ:

Գործող օրենսդրությամբ, եթե տուժողը չի բողոքում, ապա քրեական հետապնդման մասին խոսք չկա, քրեական հետապնդումն էլ դադարեցվում է, եթե խոշտանգողը հաշտվում է տուժողի հետ:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ «մեր իրավապահ համակարգում աշխատում են որոշակի՝ խոշտանգումների հանդեպ հակում ունեցող մարդիկ»: Նա ասաց, որ 131 պատգամավորներից երեւի չլինի մեկը, որ ամեն շաբաթ նամակ չստանա որեւէ դատապարտյալից կամ դատական փուլում գտնվողից, որի հանդեպ բռնություն է կիրառվել՝ ցուցմունք կորզելու համար. «Օրենքը ընդունելով՝ այս լրջագույն խնդիրը կարողանալո՞ւ ենք կարգավորել: Մեր բոլոր օրենքներն էլ շատ գրագետ ու ճշգրտ են: Խնդիրը կիրառումն է: Արատավոր պրակտիկա կա բռնության միջոցով ցուցմունք կորզելու, դա վերանալո՞ւ է, թե՞ ոչ»:

Փոխնախարարն ասաց, որ իսկապես երբեմն պրակտիկան այլ բան է ասում: Բայց օրենքի հստակությամբ է պայմանավորված պրակտիկան: Արման Թաթոյանը չհամաձայնեց, որ մեր իրավապահ համակարգում աշխատում են խոշտանգումների հանդեպ հակում ունեցող մարդիկ՝ ասելով, որ վերջերս զգալիորեն բարելավել է վիճակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031