Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորն ինքնախոստովանական ցուցմունք էր տվել

Մայիս 06,2015 17:40

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր բերվել կուրսանտ Արշակ Մարտիրոսյանը, որը գտնվում է հրամանատարների հսկողության տակ:

Այսօրվանից նրա պաշտպանությունը ստանձնեց Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Հայկ Իսրայելյանը, որը դեռ չէր հասցրել ծանոթանալ մեկ հատորանոց գործի նյութերին՝ 72 էջից բաղկացած:

Դատավոր Արշակ Վարդանյանը բացատրեց կուրսանտի իրավունքներն ու պարտականությունները, ճշտեց նրա ինքնությունը:

zinvor-2 zinvor-3

Երբ դատավորն դիմելով կուրսանտին ամեն անգամ ասում էր ՝նստեք, կուրսանտը պատասխանում էր ՝ ճիշտ այդպես: Դատավորը ասաց, որ կուրսանտը զորամասում չի գտնվում եւ հորդորեց հանգիստ պատասխանել իր հարցերին:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի գործով մեղադրանքը պաշտպանելու է Տիգրան Հարությունյանը:

Պաշտպանական կողմը դատարանից ժամանակ խնդրեց. չի բացառվում, որ նրանք հանդես գան արագացված ընթացակարգի միջնորդությամբ: Արագացված ընթացակարգը նշանակում է, որ կողմը ընդունելով իր մեղքը, ցուցմունք չի տա, վկաները, որոնք այսօր եկել էին դատարան, մոտ վեց անձ, ցուցմունք չեն տա, ըստ էության դատական քննություն չի լինի:

Ըստ դատարան ուղարկված գործի, Արշակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 28.01.2015թ. ժամը 20:00-ի սահմաններում, «Ա. Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո, ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, ավտոբուսի մեջ վիճել էր նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է նրան, ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այս դրվագն առանձնացվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031