Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Մայիս 06,2015 16:47

Մայիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Արթուր Ստեփանյանը աշխատանքային այցով եղել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Ռազմական ինստիտուտի գիտխորհրդի դահլիճում հանձնաժողովի անդամները հանդիպել են հրամանատարական անձնակազմի հետ: Պատգամավորներին ներկայացվել են ռազմական հաստատության ստեղծման եւ վերակազմավորման պատմությունը, կառուցվածքը, կրթական գործընթացը, դրա կազմակերպման սկզբունքները, իրականացվող դասընթացները:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ողջունելով հրամանատարական կազմին, նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ ինստիտուտի խնդիրներին եւ ձեռքբերումներին: Նա կարեւորել է այցը մասնավորապես ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման համատեքստում: Պարոն Նահապետյանը նշել է, որ փաթեթի ընդունմամբ լուրջ բարեփոխումներ կիրականացվեն համակարգում: Կառավարությունը վերոնշյալ օրենքի նախագծով սահմանում է զորամասերի եւ զինվորական հաստատությունների ստեղծման եւ գործունեության իրավական հիմքերը, դրանց կարգավիճակը: Նա ընդգծել է, որ զինվորական մասնագետների պատրաստումը զինված ուժերի կարեւոր խնդիրներից է եւ այս հարցում բարձր է գնահատել ռազմական ինստիտուտի դերն ու կատարած աշխատանքը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ոլորտում առկա բոլոր խնդիրները պետք է համակողմանի քննարկվեն եւ համատեղ ջանքերով լուծում ստանան:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորականների մասնագիտական պատրաստվածությանը, աշխատանքի եւ աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման հնարավորություններին, կարեւորվել է ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացումը:

Շրջելով ռազմական ինստիտուտի տարածքում՝ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են կուրսանտների առօրյայով, նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, ծանոթացել ռազմական ինստիտուտի լսարանային պայմաններին: Նրանք հետեւել են նաեւ ռազմական ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031