Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի տուն-ինտերնատներում բնակվող վետերաններին

Մայիս 06,2015 16:41

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը պատերազմի մասնակից երևանաբնակ շուրջ 420 վետերանի համար կազմակերպել է տարաբնույթ տոնական ու մեծարման միջոցառումներ։

Հայրենական մեծ պատերազմի երևանցի մասնակիցներից 17-ը այսօր բնակվում է մայրաքաղաքի տուն-ինտերնատներում։ Տոնին ընդառաջ՝ ծերանոցներում բնակվող բոլոր վետերանները հրավիրվել էին Նորքի տուն-ինտերնատ, որտեղ նրանց այցելել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։

Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է վետերաններին և նրանց հանձնել դրամական նվերներ։

Վետերանները Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ մասնակցել են տոնական ճաշին, ունկնդրել հաղթանակին նվիրված կենդանի կատարմամբ երգեր։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031