Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պետք է վերանայեն Հիմնադիր խորհրդարանի անդամներին առաջադրված մեղադրանքները. Human Right Watch

Մայիս 06,2015 16:32

Անդրադառնալով մայիսի 4-ին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամների ազատ արձակմանը, «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ նրանց հակասական մեղադրանք է առաջադրվել՝ մայրաքաղաքի փողոցներում անկարգություններ ծրագրելու համար:

Կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերանայել մեղադրանքները, որոնք պարունակում են հնարավոր միջամտություն ակտիվիստներին մտքի, խոսքի եւ հավաքների իրավունքներն իրականացնելիս:

Իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գեորգի Գոգիան նշել է. «Հայաստանի իշխանությունների որոշումը ազատ արձակել ակտիվիստներին գրեթե մեկ ամսվա նախնական կալանքից հետո, դրական քայլ է: Այժմ իշխանությունները պետք է համոզեն, որ առաջադրված մեղադրանքները չեն բերի հավաքների ու արտահայտվելու ազատության իրավունքների խախտումների:

Ավագ հետազոտողը նաեւ հավելել է, թե «քաղաքական ակտիվիստների ազատ արձակումը ճիշտ է նաեւ հաշվի առնելով Հիմնադիր խորհրդարանի ոչ բռնի տեսակետները եւ ձերբակալման վստահելի եւ օրինական հիմքերի բացակայությունը: Իշխանությունները պետք է նաեւ ապահովեն ակտիվիստների ազատությունների եւ իրավունքների իրացումը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031