Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնիան Լեռնային Ղարաբաղի ընտրություններն անօրինական է համարում. Postimees

Մայիս 06,2015 16:20

Էստոնիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ այդ պատճառով այնտեղ մայիսի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն օրինական եւ իրական չի համարում:

«Postimees»-ի փոխանցմամբ՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Քեյթ Պենտուս-Ռոզիմաննուսն ասել է, թե, հետևաբար, պետք է միջազգային բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ երաշխավորել ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

«Բանակցությունները պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագան, տարածաշրջանի կարգավիճակը չի կարող վնասվել անօրինական ընտրությունների անցկացման պատճառով»,- ասել է նախարարը եւ հավելել, թե Էստոնիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031