Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վարդան Դեւրիկյանը

Մայիս 06,2015 15:43

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց Վարդան Դեւրիկյանին: ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց նաեւ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ավետիք Իսահակյանին նշանակել ինստիտուտի տնօրենի խորհրդական:

Վարդան Դեւրիկյանը ծնվել է 1964թ-ի մայիսի 18-ին` Վանաձորում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է:

Որպես գիտաշխատող Վարդան Դեւրիկյանը 1989 թ-ից աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1993-2009թթ. զուգահեռ աշխատել է որպես Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, 1996-2009 թթ.` նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ, 2009թ-ից առ այսօր` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Հայ հին գրականության բաժնի վարիչ:

Վարդան Դեւրիկյանը 27 մենագրության, 24 գիտական հոդվածի հեղինակ է:

Պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ», ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների», «ՀՀ Զինված ուժեր- 20» , «Գարեգին Նժդեհ», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալներով:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031