Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Առաքելյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Մայիս 06,2015 15:49

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն  ընտրեց Արսեն Առաքելյանին:

Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երեւանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա ՀՀ  ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, կենսաբանական գիտությունների թեկնածու է:

Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի մշակում, մարդու բազմագործոն հիվանդությունների ժամանակ կենսաբանական ուղիների ակտիվության փոփոխությունների գնահատում:

94 գիտական աշխատության հեղինակ է, ունի մեկ արտոնագիր:

Արսեն Առաքելյանը 1998թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, սկզբում որպես ավագ լաբորանտ, ապա` գիտաշխատող: 2008-2014թթ. զբաղեցրել է ինստիտուտի Միջազգային կապերի և գիտակազմակերպման գծով փոխտնօրենի պաշտոնը, 2015թ-ից ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: 2006-2007թ-ին աշխատել է Չեխիայի Պալացկու համալսարանում որպես գիտաշխատող: Դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031