Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյուրն ու մանկական սնունդը ֆոլաթթվով հարստացնելը կնպաստի քաղցկեղի տարածմանը». ահազանգ (Տեսանյութ)

Մայիս 06,2015 15:17

«Բնական ֆոլաթթուն որպես վիտամին B9 օրգանիզմում չի կուտակվում, նրա հիմնական մասը յուրացվում է և քանի որ ջրալույծ վիտամին է, նա լուծված վիճակում հեշտությամբ հեռանում է օրգանիզմից և որևէ վտանգ չի ներկայացնում»,- այսօր «Հայելի ակումբում» անդրադառնալով ՝ մանկական սնունդն ու ալյուրը D 9 վիտամինով (ֆոլաթթու) հարստացնելու մասին՝ առողջապահության նախարարության որոշմանը՝ ասաց «Նանետ» միջազգային էկոլոգիական անվտանգության խորհրդի քարտուղար Դոլորես Ղափանցյանը:

Ըստ նրա. «Բնական ֆոլաթթվի կարիք մեր արևաշատ Հայաստանը չունի , մեր սննդակարգում օգտագործվող բոլոր բույսերը հարուստ են ֆոլաթթվով»: Նա մտահոգված է ու պնդում է, որ ալյուրի հարստացման պարագայում խոսքը գնում է արհեստական ֆոլաթթվի մասին, որն առաջացնում է քաղցկեղածին բազմաթիվ հիվանդություններ. «Ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ արհեստական ֆոլաթթուն յուրացվում է շատ վատ, որովհետեւ այն ֆերմենտը, որը պետք է մասնակցի ֆոլաթթվի յուրացմանը, մարդու լյարդում՝ 50 անգամ, առնետների հետ համեմատած, ավելի պակաս է և վատ է յուրացվում: Այս իմաստով ֆոլաթթուն անցնում է արյան մեջ և դրանից մեծ ռիսկեր են առաջանում»:

Նա վստահեցրեց, որ մանկական ասթմաները շատ են այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում չարաշահել են ֆոլաթթուն: Ֆիզիոլոգիական ինստիտուտի դոկտոր-պրոֆեսոր Խաչիկ Նահապետյանը համաձայնեց Ղափանցյանի հետ, նրանց հետ վիճեց առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական ու վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը՝ պնդելով, որ միայն Ավստրիան 480 մթերք հարստացնում է ֆոլաթթվով. «Մենք բնածին արատների հաճախականություն ունենք, ֆոլաթթուն մանկական մահացության մակարդակում որոշիչ դեր ունի և նյարդային խողովակի: Ի դեպ, ասեմ, նյարդային խողովակ ունեցող երեխաների մայրերը պատրաստվում են դատի տալ այն բոլոր կազմակերպություններին, որոնք փորձում են խոչընդոտել ֆոլաթթվով հարստացումը, որովհետև իրենք ունեն արատով ծնված երեխա»:

Նա նաեւ վստահեցրեց, որ ֆոլաթթվով հարստացած ալյուրի տուփերում անպայման նշվելու է այդ տեղեկությունը, որ քաղաքացիները ընտրության հնարավորություն ունենան, ֆոլաթթվով հարուստ ալյուրով թխված հացերն էլ փաթեթավորված են լինելու, որ քաղաքացիները կրկին ընտրության հնարավորություն ունենան:

Մանրամասները՝ տեսանյութում


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031