Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների համար բողոքել էին եվրոպացիների մոտ (Տեսանյութ)

Մայիս 06,2015 14:56

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը համոզված է, որ արտաքին ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին վերանայել քաղբանտարկյալների գործերը:

«28 քննիչ աշխատում էին գործում եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ու աջակիցներին կանչում էին հարցաքննության: Ամեն հարցաքննություն տեւում էր 3-4 ժամ: Դա անիմաստ չէին կարող անել, հետեւաբար, կարծում եմ նպատակն էր ավելի երկար պահել, ինչքան կարող էին»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Ըստ նրա, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների արձագանքից հետո իշխանությունները զգաստացան: Նա պատմեց, որ իրենք հանդիպել էին ԵՄ հայաստանյան պատվիրակության հետ, հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչները, ձերբակալությունների մասին ներկայացրել են նաեւ մեծ Բրիտանիայի դեսպանատանը. «Իրենք հետաքրքրված էին բոլոր դետալներով, մանրակրկիտ գրի առան»:

Մեր հարցին՝ ինչ եղան առաջադրված մեղադրանքները, պարոն Եղնուկյանն ասաց. «Այդ մեղադրանքները չկային, որ հօդս ցնդեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031