Արմմոնո – 2015ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. մայիսի 6–11-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 31 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան):
«Արմմոնո» փառատոնը կբացի Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը՝ երիտասարդ դերասան Արեգ Գևորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գ. Մարգարյան):
ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին կցուցադրի «Կաբարե» մոնոներկայացումը, որտեղ նա համադրում է օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն և պլաստիկա:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ