Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է վերջնական տարբերակը

Մայիս 06,2015 14:24

«Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, որպես այդպիսին, նախագիծը, որպես վերջնական, գոյություն չունի: Այնուհանդերձ, դա հասարակությանը դեռ պաշտոնապես ներկայացված չի: Թե կայքում ի՞նչ է գրված, Վենետիկի հանձնաժողովի հետ ի՞նչ են ճշգրտում կամ բանակցում`հարցի մյուս կողմն է»,- սա է պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գրավոր առաջարկներ չի ներկայացրել: Այդ մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Ազատ դեմոկրատները», մասնակցել էին Սերժ Սարգսյանի մոտ սահմանադրական բարեփոխումների քննարկումներին:

qoqobelyan

Հիշեցնենք, մինչեւ մայիսի 5-ը կուսակցությունները, խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեին սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողովին`ներկայացված հայեցակարգի վերաբերյալ: ՀԱԿ-ն ի սկզբանե բացառել էր այդ գործընթացում իր մասնակցությունը, ՀՀՇ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը եւս գրավոր առաջարկներ չի ներկայացնի`մինչեւ ամբողջական տարբերակ չլինի:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը պետք է եւս մեկ տարբերակ ներկայացնի`կիսանախագահական մոդելի թարմացված տարբերակը: Այժմ խորհրդարանում շրջանառության մեջ է դրված խորհրդարանական մոդելին անցնելու տարբերակը:

Hrant_Bagratyan

ՀՅԴ-ն վաղուց է իր առաջարկները ներկայացրել: Առաջարկներ է ներկայացրել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Այդ մասին սակայն, առայժմ չի խոսում: «Ծավալուն է, ֆեյսբուքում կհրապարակեմ`կկարդաք»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա`կարեւորելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ կատարվողը:

Քաղաքական ուժի կողմից գրավոր առաջարկների ներկայացումը Խաչատուր Քոքոբելյանը «թղթի կտոր» չի համարում, որ մի բան գրեն տան. «Դա կոնցեպտուալ փաստաթուղթ պետք է լինի, ուստի, անհրաժեշտ եմ համարում, որ վերջնական փաստաթուղթը լինի, ծանոթանանք, նոր մեր ասելիքն ասենք: Չի կարելի մի կետ ներկայացնել, որն ամբողջական է, թե՞ կոնտեքստից դուրս, հայտնի չէ ու ասել`գիտե՞ք, մենք առաջարկ ենք անում: Դա ամբողջական փաստաթուղթ է եւ որեւէ կետի մասին առաջարկով հանդես գալ`առանց ամբողջական կապը տեսնելու, մասնագիտական, իրավական առումով էլ ճիշտ չէ»:

Նախնական տարբերակի հետ կապված «Ազատ դեմոկրատները» ի սկզբանե վերապահումներ ունեցել են, այդ մասին քանիցս ասել են:

Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացրած առաջարկների մասին`քիչ ուշ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031