Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը զերծ է մնում Գոհար Ենոքյանի գործի մասին որեւէ գնահատական տալուց (Տեսանյութ)

Մայիս 06,2015 13:38

Aravot.am-ը մայիսի 6-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր, Վահան Բաբայանին խնդրեց անդրադառնալ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալությանը:

«Գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության եւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ, բարոյական մասի հետ կապված ասեմ, որ տեղի է ունեցել ստորագրահավաք եւ պատգամավորները դիմել են գլխավոր դատախազին խափանման միջոցը փոխելու համար: Ես անձամբ տեխնիկապես չեմ հասցրել ստորագրել, բայց այդ քայլը կարծում եմ մարդասիրական ցանկություններից ելնելով է արված, քանի որ տիկին Ենոքյանը 73 տարեկան կին է, եւ կարծում ենք, որ իր առողջական վիճակի համար են նման քայլի դիմել»,- ասաց նա:

Վահան Բաբայանը չցանկացավ գործին գնահատականներ տալ. «Եթե իրավապահ մարմինները որոշակի գործողություններ են իրականացնում, այդ գործողությունների հետեւանքների վերաբերյալ միանգամից կարծիք հայտնելը կարծում եմ՝ ճիշտ չէ. Դրանով յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է օրինականության, պետականության հիմքերին վերաբերող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կամ ամենապրիմիտիվ իրավական խախտման դեպքում փորձել գնահատական տալ եւ շեղել ուշադրությունը: Այդ պատճառով ես զերծ եմ մնում որեւէ գնահատական տալուց՝ ունա՞կ էին, թե՞ ունակ չէին, կարո՞ղ էին, թե՞ չէին կարող: Կա իրավական դաշտ, կա ոստիկանություն, կա Հատուկ քննչական ծառայություն, կա Ազգային անվտանգության ծառայություն, մենք ունենք բազմաթիվ իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են իրենց գործառույթներով: Քաղաքական գործիչների խնդիրն այն կարող է լինել, եթե այդ մարմինների գործողությունների մեջ հայտնաբերվեն ոչ իրավաչափ գործողություններ: Տվյալ դեպքում մենք կարծիք հայտնելու ո՛չ իրավունք ունենք, ո՛չ ցանկություն»:

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն Գոհար Ենոքյանին ձերբակալել են երկուշաբթի՝ մայիսի 4-ին: Նա կասկածվում է սպանության նախապատրաստման մեջ մասնակցություն ունենալու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031