Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լույս է տեսել եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների գերմաներեն ժողովածուն

Մայիս 06,2015 13:11

Լույս է ընծայվել «Հողը կը խօսի» վերտառությամբ թարգմանական ժողովածուն, որը ներառում է 1915թ. եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունները։ Գիրքը հրատարակվել է գերմաներենով, և շնորհանդեսն առաջիկա օրերին տեղի կունենա Գերմանիայում, այնուհետև՝ Ավստրիայում։

Թարգմանական ժողովածուի լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Նախատեսվում է ստեղծել նաև ռուսերեն ժողովածու։ Դրանցից յուրաքանչյուրն ընդգրկում է 10 հեղինակի` Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Զարդարյան, Երուխան, Թլկատինցի, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չյոկյուրյան, Արտաշես Հարությունյան, գործեր:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշում է, որ ժողովածուի տպագրությունը նպատակ ունի աշխարհին ծանոթացնել եղեռնազոհ հայ գրողներին, նրանց ստեղծագործություններին, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները և պատմել Մեծ եղեռնի մասին, շոշափելի դարձնել Հայոց ցեղասպանության արհավիրքը։ Գրական երկերը գերմաներեն թարգմանել են հենց գերմանացի գրողները։ Գիրքը տարածվելու է գերմանախոս երկրներում։ Օրինակներ են հատկացվելու գրադարաններին, գրասերներին, ներկայացվելու են ցուցահանդեսներին։ «Մեզ համար ցավալիորեն կենդանի են Առաջին համաշխարհայինի հետևանքները։ Մեր սպանված գրողների համար տապանաքար և սուրբ հիշատակ են նրանց գրքերը, որոնք տպագրվում են աշխարհի շատ լեզուներով, նաև՝ թուրքերեն։ Այս գերմաներեն հատորյակը ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հնչեցնելու է հիշատակի զանգը և խնկարկելու հավատամքը՝ կարող են սպանել մարմինը, իսկ հոգին՝ երբեք»,- ասված է գրողների միության նախագահի՝ «Հողը կը խօսի» գրքի առաջաբանում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031