Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոպանչիների մասին աղմկահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Մայիս 06,2015 12:38

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Եկամտահարկի» եւ «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը, որը թեժ քննարկման էր արժանացել երեկ:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 65 կողմ, 21 ձեռնպահ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց. «Մեզ չի բացատրվել՝ այս օրենքն ինչի՞ համար է, փաստորեն,աշխատուժի տեղաշարժի հարկ է ավելի շուտ: Մարդիկ արդեն լրիվ կգնան՝ ավելի մեծ թափով: Սա հակասում է ԵՏՄ պայմանագրին, սա խուլիգանություն է: Կա ԵՏՄ-ի դատարան: Ուզում եք ասել, հայ ժողովուրդ, ձեր համար ոչ միայն Եվրոպա չկա, այլ նույնիսկ ԵՏՄ չկա»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ կառավարությունն այդպես էլ գնահատական չներկայացրեց, թե քանի աշխատող է մեկնում ՌԴ՝ շինարարական ոլորտում աշխատելու, ոչ մի տվյալ չի ներկայացվել: Դրա համար իրենք ձեռնպահ ենք քվեարկելու:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ իրականության մեջ այս նախագիծը վատը չի: Կան թերություններ, որոնք պետք է լրացվեն. «Չասենք բաներ, որոնք այս նախագծում չկան եւ բացասական ազդեցություն են թողնում մարդկանց մոտ: Դեմ չի կարելի քվեարկել այս նախագծին»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ համոզիչ փաստարկներ չստացավ խորհրդարանը. «Խնդիրն այն չի, թե ինչ քաղաքական շեշտադրում ունի սա: Բերում եք այսպես՝ հընթացս, ոտքի վրա: Մենք դեմ ենք քվեարկելու»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ համոզված է, որ նախագիծը այլ փաթեթավորում էր ստացել:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ այս ձեւով նախագծին բոլորն էլ դեմ են:

Իսկ Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց օրենքը չվնասել՝ ամբիցիաների պատճառով:

ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՕԵԿ-ը դեմ քվեարկեցին, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031