Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կքաշվեն Խաչատրյանները. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 06,2015 12:21

Սա նույնիսկ վախի մթնոլորտ էլ չէ։ Սա ինչ-որ տեռորի մթնոլորտ է։ Մենք փոքր ժամանակ կարդում էինք նացիստների հանցագործությունների մասին, թե ինչպես են նրանք գերիների հետ վարվել, սպանել, կուրացրել, աչքերը հանել, վառել, եւ նացիստի կերպարը այդպես արմատավորվել էր մեր գիտակցության մեջ։ Ու երբ տեսնում ես, թե ինչպես են Խաչատրյանները անպատիժ մարդ սպանում, կնոջ ծեծում, աչք հանում՝ նացիստի կերպարն է նորից աչքիդ առաջ գալիս։

Լավ, տուժածի հայրը, ենթադրենք, վախեցած է։ Ահաբեկել են նրան կամ էլ «մեշոկով» փող են խոստացել։ Չգիտենք՝ ինչու է նա Լիսկայի տղայի անունը փորձում մեջտեղից հանել։ Բայց դրանից հարցը բաց է մնում, որքա՞ն պիտի Խաչատրյանները այսպես անպատիժ մնան։ Ի՞նչ պիտի անեն, որ իրավապահ մարմինները, դատախազությունից բռնած մինչեւ դատարան, ամենամեծ ցանկության դեպքում էլ չկարողանան արդեն պարտակել նրանց արարքները։

Մեր կարծիքով, առաջիկայում մենք Խաչատրյանների կողմից նոր «աչքհանոցիներ» ենք տեսնելու։ Դրանում կարելի է չկասկածել: Իսկ թե երբ դա կդադարի, ապա ենթադրում ենք, որ մի օր Խաչատրյանների քարը խոփին դեմ կառնի։ Դա լինելու է այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանը, իսկ ավելի հավանական է՝ նրա որդին, ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կամ չափազանց ազդեցիկ մարդու զավակի սպանի կամ հաշմանդամ դարձնի։ Թող չթվա, թե սա մեր ցանկությունն է։ Պարզապես անպատժելիությունը վաղ թե ուշ բումերանգի պես հարվածելու հատկություն ունի։ Այս մարդիկ չափի զգացումը վաղուց կորցրել են։ Իսկ չափը ի վերջո սահմանագիծ ունի։ Ու նրանք հաստատուն քայլերով մոտենում են այդ սահմանագծին։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Լիսկան իր տղայի հետ, մեղք չունեն:Այս երկիրն է այսպիսի հիմքերի վրա դրված եվ որի կնքահայրն է ԼՏՊ.1996 թ երբ այդ սրիկան պետական հեղաշրջում կատարեց, դրանից հետո բոլորն էլ սովորեցին մտնել նացիստի կերպարի մեջ:ԼՏՊ ասեց որ, չնայած հաղթել էք, բայց Ձեզ իշխանություն տվող չկա, դա մերն է:Դա նույն միաչբանի ավազակապետերի վարվելաձեվ է:
    Ասենք լավ,կարելի է հասկանլ ջահել են, տաքարյուն, կռվել են հետո կբարիշեն:Բայց ինչպես կարելի է ընդունել երբ ՊՆ գեներալ ,Սեյրան Օհանյանը Արցախում 2005 թ իր կաբինետում ծեծում է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին,շարունկելով Օգանով Սամոյի կիսատ թողած ծեծը:Ինչպիսի թշնամությամբ պետք է լցված լինես, քո մարտական ընկերոջ նկատմամբ որի հետ Արցախ էք ազատագրել վերջապես:
    Սա անմարդկային վերաբերմունք է, պարզապես գազանություն: Ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող անել ազատամարտիկներին ծեծի ենթարկման առնչությամբ:Ու հիմա նա բանակ է ղեկավարում ու դա է պատճառն որ այսքան անմեղ զոհեր ունենք:Դա ռեժիմի ծրագրով ավազակախմբեր են կազմավորվում, որոնք հարձակվում են մարդկանց վրա: Կլինի դա ազատամարտիկ, թե ավտոերթի դուրս եկած Հիմնադիր Խորհրդարանի մասնակից, միևնույնն է՝ մարդկանց հետ այդպես վարվելը պարզապես գազանություն է: Այս քայլը ստոր, նենգ իրենց մակարդակը լրիվ ցույց տվող քայլ է , բայց ես համոզված եմ, որ բոլոր մեղավորները պատիժ են կրելու Երեվանյան դատարանում, ՄԻՊ-ի մասնակցությամբ:
    Շատերին դուր չի գալիս, որ այսօր մեր ազատամարտիկները ոտքի են ելել՝ պահանջելով արժանապատիվ կյանք, եւ ձգտում են երկրում համակարգ փոխել:
    ՀԽ կոչ է անում,միացեք Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիական բանակին որ վերջ տանք Լիկայի տղու նմաների վոհմակին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031