Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյան. «ԱՄՆ հայ համայնքը անզոր եղավ». «Հայոց աշխարհ»

Մայիս 06,2015 12:11

«Ցավոք, աշխարհի ոչ բոլոր հայկական համայնքներին հաջողվեց ապահովել իրենց պետությունների ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
ԱՄՆ հայ համայնքը անզոր եղավ ու չկարողացավ անել այնպես, որ ապահովեր ամերիկյան կողմի մասնակցությունը: Շատ ափսոս, որ ԱՄՆ-ը չունեցավ քաջություն ու իմաստնություն, որ ժամաներ Երեւան:
Չեկավ ոչ միայն ԱՄՆ նախագահը կամ գոնե փոխնախագահը, այլեւ նույնիսկ Ջոն Քերին, որի ժամանմանն այնքան սպասում էր ամերիկահայ համայնքը: Իսկ գիտե՞ք, թե ինչպես պատճառաբանվեց նրա չգալը. ասացին` Քերին շտապել է Արկտիկական խորհրդի նիստի: Կարծում եմ՝ ավելորդ է մեկնաբանությունը: Զարմանալի չէ՞, որ գիշեր-ցերեկ Կիեւում շրջող Բայդենը եւս ժամանակ չգտավ ճանապարհորդելու Երեւան: Ամերիկահայ լոբբիստական խմբին չհաջողվեց նույնիսկ հարցը Ներկայացուցիչների պալատ մտցնել:

Ինձ համար նաեւ զարմանալի է, որ ամերիկյան կողմի Երեւան չգալը Վաշինգտոնում բացատրվեց այսպես` դա կարող է հանգեցնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածության, որովհետեւ կա «Իսլամական պետության» գործոնը: Հասկանալի է, որ կա մահմեդական ահաբեկչության վտանգը, եւ Թուրքիան կարեւոր դեր ունի Վաշինգտոնի համար, նրանք միշտ մտածում են չզայրացնել Անկարային:
Բայց չէ՞ որ Ռուսաստանը եւս հսկայական խնդիրներ ունի Թուրքիայի հետ ու կապված է հազարավոր կապերով. երկու գազամուղերի` աշխարհաքաղաքական առումով այդ ֆանտաստիկ ծրագրի իրականացումը միլիարդավոր գումարներ արժե, երկու երկրների միջեւ կա միլիարդների հասնող առեւտրաշրջանառություն, Ռուսաստանը ատոմային էլեկտրակայան է կառուցում Թուրքիայում:
Եվ վերջապես` անձնական ջերմ հարաբերություններ կան Պուտինի եւ Էրդողանի միջեւ: Բայց այդ ամենը Պուտինը մի կողմ դրեց: Նա իմաստուն պետական գործիչ է, հրաշալի գիտակցում է` կան իրավիճակներ, երբ պետական գործիչը չպետք է մանր քաղաքականություն խաղա»,- ասաց քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031