Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը նոր ֆիլմ է նկարելու. «Ամբողջ աշխարհին կհետաքրքրի». «Ժողովուրդ»

Մայիս 06,2015 12:05

«Ժողովուրդը» զրուցել է Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի հետ:

– Ձեր ազատ արձակումից հետո ինչ է լինելու «Հիշողություն» ֆիլմի ճակատագիրը, պատրաստվում եք, ի վերջո, շնորհանդեսը իրականացնել։

– Ավելի լուրջ մի ֆիլմի մասին ենք մտածում, չափից ավելի լուրջ, նոր գաղափարի մասին է, որը ամբողջ աշխարհին կհետաքրքրի։

– Ինչի՞ մասին է։

– Չէի ցանկանա հիմա ասել։ Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք եւ քննարկենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել, քանի որ դա այնպիսի ֆիլմ է, որ ամբողջ աշխարհին կհետաքրքրի։

– Իսկ հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմը ո՞ւր մնաց, էլ չասենք «Հիշողություն» ֆիլմի մասին։

– Մենք հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմի սցենար չենք ունեցել, ուղղակի նկարահանումների ժամանակ մեր ռեժիսորները ուզում էին այնպիսի ֆիլմ նկարահանել, որ սենսացիա լինի, ու իրենք էին առաջարկում, որ նման ֆիլմ նկարահանենք, բայց անգամ սցենար չունեինք։ Ավելին՝ նման հազար ու մի բան էին առաջարկել։ Իսկ «Հիշողություն» ֆիլմը, տեսնենք, ընդամենը մի քանի ժամ եմ ազատության մեջ, տեսնեք՝ արդյո՞ք հասարակությունը սպասում է, թե ոչ։

– Իսկ կարո՞ղ է որպես ազատ արձակման պայման Ձեր առջեւ դրվել է նաեւ կոնկրետ այդ եւ հետագա ֆիլմերի գաղափարներից հրաժարվելը։

– Ո՛չ, ո՛չ, ամենայն ազնվությամբ, այդպիսի խոսակցություն չի եղել, եւ հետո այդ ֆիլմը հակահայկական քարոզչություն չի արել, եւ մենք չենք քննադատել որեւէ կրոնի։ Ինքը մի փոքր քաղաքականացված ֆիլմ էր՝ նախկին ներկա եւ ապագա քաղաքական ուղղվածության մասին, սա էր ամբողջը։

– Միգուցե հենց քաղաքականացված լինելն էր պատճառը, որ ճաղերի հետևում հայտնվեցիք։

– ՉԷ, մենք ով ենք, որ մեր պետության, մեր պատմության դեմ որեւէ բան անենք, մենք առաջին հերթին մեզ թույլ չենք տա, դա նույնն է, որ գնաս, ծառայես թուրքին։

 

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031