Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Գոհարիկ Ենոքյանը առերեսվելու է վկաների հետ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 06,2015 11:57

«ՉԻ» տեղեկություններով՝ այսօր Գոհարիկ Ենոքյանն առերեսվելու է գործով անցնող այն վկաների հետ, որոնց ցուցմունքների հիման վրա նա հայտնվել է անազատության մեջ։ Այսօրվա առերեսումից է, ըստ էության, կախված, թե ինչ ընթացք կստանան դեպքերը։

Ի դեպ՝ հաջողվեց ճշտել, որ այս պատմության սկիզբը քրեական գործում նշված է 2011 թվականը։ Այստեղ բավականին ուշագրավ մի դետալ կա։ 2011 թվականին ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, իսկ Ենոքյանը վերջինիս հետ բավականին ջերմ հարաբերություններ ուներ։ Ո՛չ Ենոքյանը, ո՛չ էլ Աղվան Հովսեփյանը դա երբեք էլ չեն թաքցրել։ Իսկ այ Յուվեցի Կարոն 2011 թվականին մամուլի «աստղ» էր դարձել այն իմաստով, որ վերջինիս անունը մի շարք քրեական գործերի համատեքստում անընդհատ շրջանառվում էր։ Հենց այդ տարի Յուվեցի Կարոյի վարորդին՝ Օնիկ Հովհաննիսյանին, դատարանը 2 ամսով կալանավորեց։ ԱԱԾ-ն վերջինիս կասկածում էր մաքսանենգության մեջ։

Մամուլում շրջանառվող մյուս քրեական պատմությունն էլ կապված էր պատգամավորի եղբոր՝ Մասիսի ՄՌՈ-ի պետ Սիմոն Կարապետյանի հետ։ Ըստ հրապարակումների՝ նա խոշոր գումար էր վերցրել ինչ-որ մեկի գողացված ավտոմեքենան գրանցման միջոցով օրինականացնելու համար, սակայն փողերը համարակալված եւ հատուկ նյութերով մակնշված էին եղել, ինչի արդյունքում Սիմոն Կարապետյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք նաեւ՝ 2009թ. պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել էր Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա, իսկ վերջինիս հետ առերես հարցաքննության ժամանակ ուղղակի հայտարարել էր, որ չի մերժել գողացված ավտոմեքենաներ ձեռք բերելու Զադոյանի առաջարկը: Ընդ որում՝ այս ամենն արձանագրել էր ՀՔԾ ավագ քննիչ Արիստակես Երեմյանը։ Պատգամավորին ո՛չ կրակելու, ո՛չ էլ գողացված ավտոմեքենաներով հետաքրքրվելու «քննությունը» երկար չտեւեց։ Ամեն ինչ արագ փակվեց, իսկ այսօր արդեն Յուվեցի Կարոն դարձյալ իրադարձությունների կենտրոնում է, եւ դարձյալ քրեական բովանդակությամբ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031