Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որն եւս այս օրերին ակտիվորեն քայլեր էր ձեռնարկում՝ հայ-վրացական սկանդալը հարթելու համար։
– Պարոն Բաղդասարյան, Դուք պարզել եք, թե, ի վերջո, ինչո՞ւ է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպում ունեցել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովի հետ։
– Սխալ տեղեկություններ էին իրենք տարածել, որը որոշ ժամանակ հետո իրենք ուղղեցին։ Որեւէ պաշտոնական հանդիպում չի եղել, մարդը եկել է ու խնդրել է, որ գա ու ցավակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ու 2 րոպեով եկել, ցավակցել է, ներողություն է խնդրել, որ իրենք ապրիլի 24-ին ներկա չեն եղել, ու Արցախ է գնացել։ Իրենք սկզբում սխալ ինֆորմացիա էին տարածել, հետո ուղղեցին իրենց՝ նշելով, որ հրավերը եղել է ԼՂՀ ԱԺ-ի կողմից։
– Իսկ ինչպե՞ս եք հարթելու հայ-վրացական հարաբերություններում առաջացած այս լարվածությունը, վրացական կողմն այս օրերին բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկավ։
Կարդացեք նաև
– Չէ, չէ, հարթվել է, այդ խնդիրը կարգավորվել է, իրենք հասկացան, որ թյուրիմացություն է։ Ի՞նչ է՝ մենք իրավունք չունե՞նք ցանկացած քաղաքացու, կլինի դա ԱԺ նախագահ, կամ այլ մեկը, որ ուզում է իր ցավակցությունները հայտնել, ընդունել։ Մարդը ասում է՝ ուզում եմ ցավակցեմ ձեզ, ադրբեջանցին էլ եթե անգամ գա ու ասի, որ ուզում է ցավակցել… ֆորումի ժամանակ թուրքը եկավ, ելույթ ունեցավ, մարդուն հարգեցինք, ես էլ տարել եմ մարդուն, հաց եմ տվել։ Մարդը իր ալբոմի համար նկարվել է, հետո գցել է, հետո 700 անգամ ներողություն են խնդրել… դա պաշտոնական չի եղել:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում