Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հայրը պաշտոնյա է, ապա կրկնակի պետք է պատասխանատու լինի իր ոչ միայն որդու, այլեւ… «Հայոց աշխարհ»

Մայիս 06,2015 11:13

Եգիպտոսը պատուհասեցին աղետները: Սյունիքին, պետք է ենթադրել, մարզպետի որդին էլ բավական է:

Այս էլ արդեն որերորդ անգամն է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը շրջանառվում է ամենաբազմազան աղմկահարույց պատմություններում: Որպես կանոն, այդ «պատմությունները» այս կամ այն կերպ աղերսվում են Քրեական օրենսգրքին կամ առնվազն պահանջում են իրավապահ մարմինների ուշադրությունը:

…  Այս դեպքում, փառք Աստծո, սպանություն տեղի չի ունեցել: Մարմնական վնասվածք է: Մանավանդ որ տուժողի հարազատներն էլ, մամուլի հրապարակումների համաձայն, ասում են, թե ոչ մի վեճ-մեճ էլ չի եղել, այլ տղան ինչ-որ մեքենայի անիվի տակից դուրս պրծած քարի հարվածից է նման վնասվածք ստացել: Ինչեւէ, իրավապահների գործը թողնենք իրավապահներին:

Բայց, մյուս կողմից, որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել: Լավ, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ համապատասխան ատյանների ներկայացուցիչները նկատեն. անպատժելիությունը եթե ինչ-որ բանի հանգեցնում է, ապա միայն օրենքի ու հասարակության հանդեպ է՛լ ավելի բացահայտ արհամարհական վերաբերմունքի:
Բոլոր մարդիկ էլ կյանքում սխալներ գործում են: Անգամ այնպիսին, որ հայտնվում են «ոչ այնքան հեռավոր» վայրերում: Սակայն նման դեպքերից, ցնցումներից հետո շատերը սթափվում են, եւ ամեն ինչ անում են՝ իրենք իրենց ու մյուսներին ապացուցելու համար, որ այն, ինչ եղել էր, սխալ էր, որն այլեւս չի կրկնվի: Այս դեպքում թերեւս տրամագծորեն հակառակն է:

Կարելի է, իհարկե, ասել, որ հայրը որդու համար պատասխան չպետք է տա: Կարելի է ասել: Բայց եթե հայրը պաշտոնյա է, ապա կրկնակի պետք է պատասխանատու լինի իր ոչ միայն որդու, այլեւ մյուս մերձավոր-ազգականների համար: Եվ արդարացում փնտրելը տվյալ դեպքում իրավիճակը չի փրկում:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031