Այսօր` մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Range Rover մակնիշի 88 OL 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է ՀՀ նախագահի նստավայրի մոտ կայանված Gonow մակնիշի 408 ՈU 02 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Gonow-ը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում և այդ ավտոմեքենան Range Rover-ի հարվածի արդյունքում առաջ է ընթացել և հարվածել ՀՀ նախագահի նստավայրի առջև տեղադրված քարե ծաղկամանին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshayn.com-ի կայքում