Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան («Ճոյտ»). «169 միլիոն դրամ փող վճարեցինք, եւ դրանից հետո խափանման միջոցը փոխվեց». «Հրապարակ»

Մայիս 06,2015 10:35

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, հայտնի նաեւ «Ճոյտ» մականունով, մայիսի 4-ի ուշ երեկոյան ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էր հարկային պարտավորությունները չկատարելու եւ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար:

– Պարո՛ն Հակոբյան, այս անակնկալ ձերբակալությունն ու նույնքան անակնկալ ազատ արձակվելն ինչի՞ հետ եք կապում։

– Դե, նախկինում ստուգումներ են կատարվել իմ ձեռնարկություններից մեկում։ Հաշվապահը շփոթվել էր, 3 տարի շարունակ իր սխալի հետեւանքով, հաշվետվություն տալու ընթացքում առաջացել էր հարկեր։ Հետո, երբ որ մեր մոտ ստուգումների եկան 2014 թվականին, հայտնաբերեցին, որ սխալվել է ինքը։ Սակայն դա չի նշանակում, որ դու պետք է պատասխանատվությունից ազատվես։ Ես էլ, լինելով այդ ձեռնարկության սեփականատերը, վերցրեցի ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եւ ասացի, որ եթե իմ ձեռնարկության հաշվապահը կամ տնօրենն ինչ-որ բան սխալվել է՝ դիտավորյալ, պատահական կամ չհասկանալով, ամբողջ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։ Եվ մենք 169 միլիոն դրամ փող վճարեցինք, եւ դրանից հետո խափանման միջոցը փոխվեց։

– Մարդիկ Ձեր ձերբակալությունը կապում են Ցեղասպանության թեմայով Ձեր նկարահանած ֆիլմի հետ, այսպես ասած՝ «մշակութային բանտարկյալ» են Ձեզ համարում։

– Չէ, բոլորովին, բոլորովին։ Ֆիլմի նկատմամբ որեւիցե բան չի եղել, ֆիլմն ստեղծվել է այն ժամանակ, երբ արդեն ակտը գրված-վերջացրած է եղել։ 2014 թվականին այդ ստուգումներն իրականացրել էին։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031