Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՏՄ տապալված մեղրամիսը. «Ժամանակ»

Մայիս 06,2015 10:34

Հայաստանի ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե 1,3 տոկոսով ավելի քիչ գումար են փոխանցել, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում: Թվային արտահայտությամբ խոսքը մոտ 154 միլիարդ դրամի մասին է, ինչը Հայաստանի պարագայում, իհարկե, ահռելի թիվ է եռամսյակի համար, և նույնիսկ թերևս տարվա կտրվածքով անգամ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի համար, այսպես ասած, ոչ սովորական եռամսյակ էր: Հայաստանի համար 2015 թվականի առաջին երեք ամիսները առաջին երեք ամիսներն էին ԵՏՄ 170-միլիոնանոց շուկայի պայմաններում: Եվ փաստորեն երեք ամիսները բավական էին, որ այդ շուկայի առասպելը հօդս ցնդեր, տվյալ դեպքում տնտեսական վիճակագրության առումով ցնդեր 154 միլիարդ դրամի չափով:

2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որին անդամակցելու չարաբաստիկ որոշումը կայացվել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Անդամության առաջին երեք ամիսները բավական էին, որպեսզի Հայաստանի համար ԵՏՄ կորստաբերությունը դառնար միանգամայն շոշափելի իրականություն: Այսինքն՝ Հայաստանի ու ԵՏՄ-ի, այսպես ասած, մեղրամիսը կատարյալ հիասթափությամբ է ավարտվել Հայաստանի համար: Հարսն է Հայաստանը, թե փեսան՝ արդեն, ըստ էության, կարևոր էլ չէ տվյալ դեպքում:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031