Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոզա Ծառուկյանը՝ Գոհար Ենոքյանի մասին. «Նա ինձ ի՞նչ ընկերուհի». «Հրապարակ»

Մայիս 06,2015 10:24
Roza Carukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ

Ծառուկյանի մայրը՝ ԲՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Ռոզա Ծառուկյանը, Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի համարում եւ չի ցանկանում անդրադառնալ նրա ձերբակալության թեմային։

– Տիկին Ծառուկյան, անշուշտ, տեղյակ եք, որ Գոհար Ենոքյանին են ձերբակալել, ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցածի մասին։

– Բայց դա ինձ ի՞նչ հետաքրքրող կամ վերաբերող խնդիր է, որ «Հրապարակից» զանգել, ինձ եք անհանգստացնում, որպես ի՞նչ եք անհանգստացնում։

– Դե, ասում են՝ Ձեր մտերիմ ընկերուհին է, դրա համար ենք զանգում։

– Շատ կներեք, ես մտերիմ ընկերուհի կյանքում չեմ ունեցել, նա եղել է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ես էլ եղել եմ պատվավոր նախագահ, ես նրա տան տեղն էլ չգիտեմ։

– Լրատվամիջոցներում գրվել է, որ Ձեր ընկերուհին է։

– Շատ սխալ են անում, որ լրատվամիջոցներում արծարծում են եւ Ծառուկյան Գագիկի անունը, եւ նրա մոր անունը։ Եթե ես նրա տան տեղն այսօր չգիտեմ, ի՞նչ մտերիմ ընկերուհի։ Նա ինձնից 15 տարի փոքր կին է, նա ինձ ի՞նչ ընկերուհի։ Ես իր ասպարեզում չեմ աշխատել։ Մենք իրար հետ, ընդհանուր առմամբ, ոչ մի առնչություն չենք ունեցել, ընդամենը կուսակցության մեջ ենք մտել՝ ես ինձ համար, ինքն իր համար։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031