Ծաղկաձորում անցկացված շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի կազմում Վլադիմիր Հակոբյանը, անկեղծ ասենք, վատ խաղաց:
Aravot.am-ը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ զրույցում հետաքրքրվեց:
– Վլադիմիրը վաղուց է հայտարարել, որ ցանկանում է ավարտել ակտիվ շախմատիստի կարիերան: Նրան հավաքական ընդգրկելու անհրաժեշտություն կա՞ր: Մանավանդ, որ տղաների մեջ բավականին ուժեղ շախմատիստներ ունենք:
– Այո: Վովան երբեմն այդպիսի բաներ հայտարարում է: Նման բաներ շախմատում լինում են: Եթե Վլադիմիրը չուզեր հավաքականի կազմում լինել, չէր լինի ու նրան ոչ ոք պարտադրել չէր կարող: Բայց նայեք վերջին շրջանում նրա պարտիաները: Դրանց որակը լավագույններից մեկն է եղել: Երբ նայում ես նրա անցած ուղում, թե ինչպես թիմ մտավ, ինչպես է խաղացել երկու գույներով, հիանալի է եղել: Այնպես չէ, որ նա վատ էր խաղում բայց թիմ ընդգրկվեց: Մենք տեսնում էինք, որ նա պիտի կայուն ու լավ խաղ ցուցադրի: Չստացվեց: Շախմատն էլ սպորտ է ու սպորտում ամեն բան էլ լինում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ