Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետն ԱԺ էր եկել քնելո՞ւ

Մայիս 06,2015 17:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հավանաբար գիշերը լավ չէր քնել:
Երեկ նա համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պարբերաբար «աչքը կպցնում էր»: Թեեւ խորհրդարանական լսումներից հետո նա վստահեցրեց, որ ամեն մի ռեֆորմ էլ իր ռիսկերն ունի, ինչպես եւ համայնքների խոշորացման ռեֆորմը, բայց խորհրդարանական լսումների ժամանակ նա ոչ մտահոգություն ներկայացրեց, ոչ էլ ռիսկերի մասին խոսեց: Փոխարենը մի քանի ժամ տեւած քննարկման ընթացքում մի քանի անգամ քնեց ու արթնացավ:

Լուսանկարը` ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Արփինե, Տավուշի մարզպետն էլ ուշադիր լսում էր, ըստ տեղադրված լուսանկարի, սակայն աշխատանքի չի ներկայանում ու ոչինչ չի անում: Լավ կլիներ մեր մարզպետն էլ մարզում աշխատեր, իսկ կառավարության նիստերի ժամանակ քներ, այլ ոչ թե հակառակը: Տավուշում խայտառակ վիճակ է տիրում, որոը սակայն ՀՀ նախագահին ու կառավարության ղեկավարին չի մտահոգում, հավանաբար պաշտոնի նշանակվելու համար մուծված անդամավճարի ժամկետը դեռ չի ավարտվել?:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031