Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան. «Ինչպես հայտնվեցի «տեսադաշտից դուրս»

Մայիս 05,2015 17:56

Վերաքննիչ դատարանում լսվեց ավտովթարի գործով Վարդան Պետրոսյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նաիրա Հայրապետյանի խոսքը, Ռուբեն Բալոյանի միջնորդությունը:

Ռուբեն Բալոյանը միջնորդել էր, որպեսի տուժող Տաթեւի Հակոբյանի համար նշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով մերժեց, հղում անելով քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որ նման միջնորդություն վերաքննիչ դատարանում կարող է արվել բացառիկ դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը մերժել է այն, իսկ կողմը հիմնավորում է դրա անհիմն լինելը, եւ կամ կողմը նշում է, որ առաջին ատյանի դատարանում հնարավորություն չի ունեցել միջնորդելու:

Վարդան Պետրոսյանն անդրադարձավ նախաքննության մարմնի բացթողումներին, մասնավորապես, թե ինչպես է հայտնվել «տեսադաշտից դուրս»:

«Երբ դուրս գրվեցի վերակենդանացման բաժնից 13-րդ օրը, գնացի տուն, որտեղ բնակվում եմ վերջին 10 տարում՝ քրոջս տուն… Սա էր պատճառ հանդիսացել, որ քննիչի կողմից ձեռնարկվեին անհրաժեշտ միջոցառումներ Վարդան Պետրոսյանի փախուստը կանխելու համար: Անհապաղ միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Վ. Պետրոսյանի վարքագծով, այն է՝ «համաձայն գործում առկա տեղեկանքի, ամբաստանյալի քույրը հրաժարվել է նախաքննության մարմնին տրամադրել տեղեկատվություն» իմ գտնվելու մասին: Նորից շեշտեմ. համաձայն գործում առկա տեղեկանքի, գրում է քաղաքացի Բալոյանը: Վերակենդանացման բաժնից տուն գնալուց հետո իմ առողջական վիճակը կտրուկ վատացավ»,-նկարագրեց Վ. Պետրոսյանը:

Սակայն քննիչը, ըստ Վ.Պետրոսյանի, զանգել է իրենց տուն, քույրն ասել է, որ տանն է, բայց հարցաքննություն պետք չէ, քանի որ Վ. Պետրոսյանի համար կանչվել էր շտապ օգնություն:

«Քննիչը հրաշալի իմացել է, որ ես գտնվում եմ քրոջս տանը, նա տեղեկացված էր առաջին իսկ հարցաքննության ժամանակ: Քննիչն ինքը, գործում առկա փաստաթղթի համաձայն, գրում է՝ Վարդան Պետրոսյանի հիվանդանոցից դուրս գրման կապակցությամբ իմ այսինչ բջջային հեռախոսով կապվել եմ Պետրոսյանի քրոջ այսինչ հեռախոսահամարին, նպատակ ունենալով ճշտել նրա գտնվելու վայրը, նրան հարցաքննելու համար: Հեռախոսազրույցի ժամանակ Աշխեն Պետրոսյանը հայտնեց, որ եղբայրը գտնվում է իր տանը, այսինքն` քույրս նշեց, որ գտնվում եմ այս տանը»,-ասաց Վ. Պետրոսյանը:

Ըստ Վ. Պետրոսյանի, ոչ տեսադաշտից է կորել, ոչ փախել է, քննիչն էլ հրաշալի իմացել է իր գտնվելու վայրը, եւ իմանալով իր գտնվելու վայրը՝ձերբակալել է. «Ըստ Բալոյանի, քննիչը որոշում է անհապաղ ձերբակալել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031